ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նոր վարկային հնարավորություն ՓՄՁ-ների համար

20.10.2014

Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ-ին պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ:

ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրով նախատեսված «Վարկերի դիմաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից երաշխավորությունների տրամադրում» ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը Համահայկական բանկի հետ 2014թ. հոկտեմբերի 15-ին ստորագրեց համագործակցության պայմանագիր:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի և Համահայկական բանկի միջև այս համագործակցությունը ուղղված է ՓՄՁ-ների զարգացմանն ու արտահանմանը միտված ծրագրերը մատչելի պայմաններով ֆինանսավորելու հնարավորությունների ընդլայնմանը: Սույն համագործակցության շրջանակում Համահայկական բանկի կողմից տրամադրվող երկարաժամկետ զարգացման վարկերի համար ՓՄՁ-ների վարկային երաշխավորությունների տրամադրումը  նպատակաուղղված է  գրավադրման խնդրի հաղթահարմանը, հատկապես, երբ այդպիսի խնդիրը կարող է արգելք դառնալ ձեռնարկությունների զարգացման և մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը: Առանձին դեպքերում վարկային երաշխավորությունների տրամադրումը նպատակաուղղված  կլինի գրավի խնդիր չունեցող, սակայն ցածր իրացվելիություն ունեցող  ՓՄՁ-ների կամ բարձր ռիսկայնություն ունեցող ծրագրերի վարկավորմանը: Համագործակցության շրջանակներում նախապատվություն կտրվի գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված՝ արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող և նոր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ներին:


«Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամ
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության  որոշմամբ` 2002 թվականին: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործունեությունն իրականացվում է ՀՀ ամբողջ տարածքում գործող մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանցի միջոցով: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործունեությունն ուղղված է պետական կառույցների և ՓՄՁ-ների միջև կապի հաստատմանը, ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ների համար բիզնեսի զարգացման ծառայությունների մատչելիության ապահովմանը, ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը, նորարարական, հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցությանը, նոր ՓՄՁ-ների ստեղծմանն աջակցությանը, ՓՄՁ-ների գործունեության միջազգայնացմանը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի շահառուներն են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված տնտեսվարողները:

Համահայկական բանկ
Համահայկական բանկը ստեղծվել է «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքով, որը մի քանի վերանայումով ամբողջությամբ ընդունվել է 2011թ. հունիսին: Համահայկական բանկը Հայաստանում գործող ձեռնարկությունների զարգացման ֆինանսական կառույց է, որի նպատակն է ֆինանսավորել արտահանմանը միտված Հայաստանի մասնավոր ձեռնարկությունների երկարաժամկետ ներդրումները: Բանկը տրամադրում է երկարատև՝ մինչև 10 տարի ժամկետով վարկեր այն ձեռնարկություններին, որոնց համար երկարատև միջոցներն էապես հասանելի չեն: Ֆինանսավորման գործընթացն իրականացվում է զուտ շուկայական կանոններով և խորը վերլուծությունների հիմքերով: Համահայկական բանկի հաճախորդներ կարող են լինել ՀՀ-ում գործող այն ձեռնարկությունները, որոնք ունեն մրցունակ արտադրանք և պատրաստ են իրականացնել երկարաժամկետ ներդրումներ իրենց արտադրանքն արտահանելու համար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x