ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ինեկոբանկի աջակցությամբ վերանորոգվել են 3 շքամուտք

20.10.2014

Հոկտեմբերի 17-ին ավարտվեցին Շենգավիթ վարչական շրջանի Գևորգ Չաուշ 39/1 շենքի երեք շքամուտքերի վերանորոգման և մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրման աշխատանքները: Մուտքերի վերանորոգումն իրականացվեց Հաբիթաթ Արմենիայի և Ինեկոբանկի հետ համատեղ իրականացվող Բազմաբնակարան շենքերի վերանորոգման ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է խթանել համատիրությունների կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգումը և էներգաարդյունավետության բարձրացման որոշակի աշխատանքները՝ նպաստելով համատիրությունների և բնակիչների դերի բարձրացմանը և բանկային ոլորտի՝ նման ծրագրերում ակտիվ ներգրավմանը:

«Համատիրություն-բնակիչներ հարաբերությունները պետք է ամրապնդվեն: Միայն վստահության, կամքի և համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր այս ծրագրի հաջողությունը», - ասում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի Ծրագրերի տնօրեն Կարինե Մաիլյանը:

Գևորգ Չաուշ 39/1 շենքի բնակիչների կողմից երկար սպասված համատեղ ծրագիրն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթ վարչական շրջանի, Գևորգ Չաուշ համատիրության, Ինեկոբանկի և Հաբիթաթ Արմենիայի հետ սերտ համագործակցությամբ: Երևանի քաղապետարանը, ընդառաջ գնալով բնակիչների՝ ծրագրին մասնակցելու մեծ ցանկությանը, իրականացվել է 30% սուբսիդավորում, իսկ Շենգավիթ վարչական շրջանը սուբսիդավորել է տոկոսագումարի մարումը: Նույն ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում արդեն իսկ վերանորոգվել են 2 շենքերի տանիքներ Վանաձորի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ և սուբիսիդավորմամբ:

«Ուրախ ենք, որ Ինեկոբանկ ՓԲԸ-ի և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի համատեղ ջանքերով բազմաբնակարան շենքերի վերանորոգման ծրագիրը շարունակական բնույթ է կրում: Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն`Ինեկոբանկն այս նախագիծը դիտարկում է որպես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսամակարդակը բարելավելու փայլուն հնարավորություն», -նշեց Ինեկոբանկ ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի կառավարիչ Հայկ Գասպարյանը:

Հաբիթաթ Արմենիան պատրաստ է աշխատել ցանկացած շահագրգիռ համատիրության հետ՝ համատեղ վերանորոգելու բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x