ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Թոմաս Փիկետի.Շահույթն անհրաժեշտ Է բարգավաճման համար

17.10.2014

Ֆրանսիացի տնտեսագետ և ձախ հայացքներ ունեցողների սիրելի Թոմաս Փիկետին վերջինն է այն տնտեսագետների անվերջ շարքում, ովքեր չունեն շահույթի և ավելի բարեկեցիկ կյանքի չափանիշների վերաբերյալ ճիշտ պատկերացում: Հարստության դեմ պայքարի և հարկերի բարձրացման վերաբերյալ նրա կոչերը, որոնք ըստ նրա հարուստների և մնացած բոլորի միջև տիրող անհավասարության պատճառ են, Փիկետիին դարձրել են ԶԼՄ-ների աստղ: Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ տեսաբանները, մեծաթիվ լրագրողները, քաղաքական գործիչները և տնտեսագետներն այժմ տնտեսագիտության մասին ավելի քիչ բան գիտեն, քան նրանց նախորդները 100 տարի առաջ:

Այս պարագայում զարմանալի չէ, որ տնտեսությունը գտնվում է բարդ շրջափուլում, չնայած տեխնոլոգիական ոլորտի հսկայական առաջընթացին և բժշկության ոլորտի զարգացման հեռանկարներին: Եթե չլիներ պարզ ըմբռնման պակասը, ԱՄՆ-ի տնտեսությունն այսօր վերելք կապրեր, և DowJones-ի ինդեքսը վաղուց գերազանցած կլիներ 30 000-ը:

Այս ամենի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը՝ առանց ներդրումների հնարավոր չէ ունենալ տնտեսական աճ: Կապիտալը ձևավորվում է խնայողությունների և շահույթի շնորհիվ: Ցանկացած հարկ կամ կարգավորում, որը խոչընդոտում է կապիտալի ստեղծումը, հարված է հասցնում բոլորին, բայց հատկապես՝ քիչ միջոցներ ունեցողներին, ովքեր, ինչպես Լինքոլն էր ասում, ցանկանում են բարելավել իրենց կյանքը: Ինչ-որ հանճարեղ բան հայտնաբերելը դեռ բավական չէ: Հարկավոր է ունենալ այնպիսի միջավայր, որը հնարավորություն կտա գործարարներին իրենց հայտնագործությունը դարձնել ավելի լավ, էժան և բոլորի համար մատչելի ապրանք:

Հենրի Ֆորդը չի հայտնաբերել ավտոմեքենան: Սակայն շարունակական փորձարկումների և երկու դաժան սնանկացումների արդյունքում նա կարողացել է հարուստների համար նախատեսված խաղալիքը (1900-ական-ների մեքենայի գինը համարժեք էր այսօրվա 100 000 ԱՄՆ-ի դոլարին) դարձնել աշխատանք ունեցող ցանկացած անհատի համար մատչելի առարկա: Սթիվ Ջոբսը և Մայքլ Դելը նույնն արեցին անհատական համակարգիչների դեպքում: Եթե փորձեիք iPhone ստեղծել 1990-ականներին, դրա արժեքը կլիներ ավելի քան 3,5 միլիոն ԱՄՆ դոլար:

Առաջընթացի համար անհրաժեշտ են ներդրումներ: Որ չնայած այս հանգամանքին, հասարակության զգալի մասը և անգամ Փիկետիի նման կրթված մարդիկ, ովքեր պետք է որ ավելի լավ իմանային այս ամենը, ոչ միանշանակ են վերաբերվում շահույթին՝ համարելով, որ այն ձեռք է բերվում սպառողներին «կլպելով» և բանվորներին իրենց աշխատանքի արդյունքից զրկելու միջոցով:

Իրականում տեսությունը, ըստ որի շահույթն ավելցուկ է, հիմնովին սխալ է, և ամենահեգնականը, թերևս, այն է, որ այս հարցում պետք է մեղադրել դասական տնտեսագետներին, մարդկանց, ովքեր ցածր հարկերի, փոքր կառավարությունների և նվազագույն պետական կարգավորումների կողմնակից են:

Տնտեսագիտության դասական տեսության կողմնակիցները գտնում են, որ տնտեսությունն ինքնաբավ, փակ համակարգ է: Առանցքայինը «հավասարակշռության» գաղափարն է՝ ենթադրությունը տնտեսության իդեալական վիճակի մասին, որին հնարավոր է հասնել, երբ ամեն ինչ աշխատի այնպես, ինչպես հարկն է: Գները պետք է լինեն կայուն, առաջարկը միշտ պետք է համապատասխանի պահանջարկին, իսկ զբաղվածությունը պետք է լինի լիարժեք:

Հավասարակշռությունը համարժեք է նիրանայի: Կարող են լինել արտաքին իրադարձություններ, օրինակ՝ պատերազմ, երաշտ, փոթորիկ կամ բանկերի ոչ կայուն կերպով աշխատելու հետևանքով առաջացող ճգնաժամեր և, իհարկե, նորարարություններ, օրինակ՝ շոգեշարժիչները, երկաթուղին կամ համացանցը: Երբ այս իրադարձությունների ազդեցությունը մարում է, տնտեսությունը վերադառնում է հավասարակշռության վիճակին:

Տնտեսական շրջափուլերը՝ վերելքները և անկումները, նկարագրվում են որպես անհարմարություն, որը պետք է նվազեցվի կամ վերացվի: Դասագրքերում հաճախ է խոսվում տնտեսական շրջափուլերի պատճառների և դրանց վերացման ուղիների մասին:

Քենսի տեսությունը, մարքսիզմը և մոնետարիզմն առանձնացել են դասական տեսությունից, սակայն բոլորն էլ պաշտպանում են փակ տնտեսության գաղափարը, որտեղ իդեալական է կատարյալ մրցակցությունը: Հենց այստեղ ենք բախվում շահույթի խնդրին: Շահույթը տեղ չունի ստատիկ տնտեսությունում, որտեղ հավասարակշռությունը համարվում է նորմալ վիճակ: Ի՞նչ արդարացում պետք է լինի վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության դիմաց հաճախորդից ավելի շատ գումար գանձելու համար, հատկապես երբ մոտենում ենք կատարյալ մրցակցության կետին: Կարլ Մարքսը պնդում էր, որ գործարան կառուցելով և արտադրական գործընթացը կազմակերպելու հետ կապված ծախսելը վերադարձնելուց հետո սեփականատերն իրավունք չունի շահույթ գրպանել: Ի վերջո աշխատանքն է ձևավորում ապրանքի արժեքը, իսկ շահույթը ենթադրում է, որ սեփականատերը քիչ է վճարում իր աշխատողներին: Սրան ի պատասխան, դասական տեսության կողմնակիցները միայն կարողանում էին ասել, որ շահույթը հատուցում է ռիսկի դիմաց: Բայց նման հիմնավորումը չէր կարող բարոյական տեսանկյունից արդարացնել գործարարների մեծ մասի կողմից ահռելի հարստություն կուտակելու փաստը: Մարքսը և նրա հետևորդները դա համարում էին ծայրահեղ ագահություն, միջոցներ, որ անարդարացիորեն ձեռք են բերվում բանվորների հաշվին: Նրանք ապրում են չափազանց շռայլ կյանքով, սակայն անգամ դրանից հետո ունեն հսկայական գումարներ: Դրանք պետք է բաշխվեն տառապող բանվոր դասակարգին, որի քրտինքի շնորհիվ է դիզվել այս հարստությունը: Ահա այսպես է ձևավորվել այն համոզմունքը, որ հարստությունը կուտակվում է աշխատողներին շահագործելու և քիչ վճարելու արդյունքում:

Ավելի քան մեկուկես դար անց Բարաք Օբամայի խոսքերում հնչում է այս թեմայի արձագանքը: Սա է ընկած ձախ հայացքներ ունեցողների «սոցիալական արդարության» մասին կոչերի հիմքում, օրինակ՝ պետք է այնքան բարձրացնել նվազագույն աշխատավարձերը, որ աշխատող յուրաքանչյուր մարդ ունենա «ապրելու համար բավականաչափ գումար»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x