ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գները եվրոպական են, աշխատավարձը՝ հայկական

17.10.2014

Շարքային քաղաքացիների ամենատարածված թեմաներից մեկը աշխատավարձն է: Այն, որ վարձու աշխատողների ճնշող մեծամասնության աշխատավարձերը մեր երկրում բավականին ցածր են, բոլորը տեղյակ են: Նույնիսկ կա հայտնի անկեդոտ. «Գները եվրոպական են, աշխատավարձը՝ հայկական»: Եվ իրականում, եթե աշխատավարձի գումարը վերածենք, ենթադարենք, ԱՄն դոլարի, ամեն ինչ պարզ է դառնում:

Օրինակ, պաշտոնական տվյալներով՝ ընթացիկ տարվա հուլիսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 180 հազար դրամ (մոտ 442 դոլար): Նկատենք, որ այդ գումարի մոտ մեկ քառորդը պահումներ են: Պարզ ասած՝ աշխատակիցը ստանում է իր անվանական աշխատավարձի  մոտ 75%-ը:

Մյուս հարցը կապված է պաշտոնական տվյալների հետ, ինչին ցածր աշխատավարձով աշխատողները հրաժարվում են հավատալ: Իհարկե, կարելի է ցանկացած թիվ «նկարել» եւ ներկայացնել հանրությանը: Սակայն այստեղ տեղ ունի նաեւ մեկ այլ՝ հաշվարկների մեթոդաբանության հետ կապված հանգամանքը:

Աշխատավարձի միջին ցուցանիշը հաշվարկում է միջին թվաբանականի հիման վրա: Այսինքն, ընդհանուր կաթսայի մեջ ընկնում է ինչպես շարքային անձնակազմի ցածր աշխատավարձը, այնպես էլ ղեկավարների առասպելական աշխատավարձերը: Ուստի, առեւտրային ընկերություններում աշխատավարձերի հսկայական տարբերությունը փոխհատուցվում է միջին ցուցանիշով:

Այս վիճակագրական հնարքը առավել պատկերավոր հասկանալու համար հաշվարկենք մտացածին ընկերության միջին աշխատավարձը՝ աշխատավարձի հարաբերականորեն բարձր տարբվերակվածության պայմաններում: Եթե այդ ընկերության  միջին ամսական աշխատավարձը հաշվարկենք վիճակագիրների մեթոդով, ապա այն կկազմի 205 հազար դրամ:

Առավել ստույգ կլինի օգտագործել մեդիանան (ամենաբարձր եւ ամենացած վճարները «արհամարհող» միջին շարքերի ցուցանիշը): Մեդիանայի  դեպքում միջին աշխատավարձը կնվազմի մինչեւ 125 հազար դրամ, ինչը մոտ 40%-ով ցածր է վերոնշյալ 205 հազար դրամից: Ուստի վիճակագրական տվյալների դիտարկման ժամանակ պետք է հաշվի առնել նաեւ այդ ոչ պակաս կարեւոր տարբերությունը: Ասվածին հավելենք, որ մեր օրինակում ամենաբարձր եւ ամենացածր աշխատավարձի հարաբերակցությունը 20 անգամից ցածր է: Իրականում, այն կարող է ավելի շատ լինել:

Զբաղվածության ոլորտների կտրվածքով մեր երկրում ամենաբարձր ցուցանիշներն ունի «ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունը»՝ ընթացիկ տարվա հուլիսին 408 հազար դրամ: Երկրորդ տեղում «լեռնաարդյունահանող արդյունաբերություն եւ քարերի մշակում» ոլորտն է՝ 359 հազար դրամ ցուցանիշով:

Ամենացածր աշխատավարձը՝ 110 հազար դրամ՝ բաժին է ընկնում «բնակության կազմակերպման եւ հասարակական սննդի» ծառայություններին եւ «մշակույթին, զվարճանքներին ու հանգստին»: Չի բացառվում, որ այստեղ, ինչպես եւ գործունեության բոլոր այլ ոլորտներում տարածված է «մոխրագույն» աշխատավարձը:

Մասնավոր հատվածում միջին ամսական աշխատավարձը պետական հատվածից բարձր է մոտ 26%-ով: Սակայն, կան գործունեության մի քանի ոլորտներ, որտեղ առկա է ուղիղ հակառակ հարաբերակցությունը: Այստեղ հատուկ առանձնացվում է «ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունը»: Պարզվում է, որ «ֆինանսիստների» միջին ամսական անվանական աշխատավարձը  պետական հատվածում գերազանցում է 727 հազար դրամը, ինչը մոտ 1,9 անգամ գերազանցում է մասնավոր հատվածի ցուցանիշը:Մանրամասները՝ սկզբնաղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x