ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արցախի բրենդի ստեղծումը Արցախբանկի մասնակցությամբ

17.10.2014

Արցախի բրենդավորման մեկնարկը կտրվի ս.թ. հոկտեմբերի 16-18-ը անցկացվող Երևանի միջազգային կոմունիկացիաների բիենալեի շրջանակներում, որի գլխավոր հովանավորն է հանդիսանում "Արցախբանկ" ՓԲԸ-ն:

 Բանկի աջակցությունը բիենալեին պատահական չէ: Արցախբանկը, հավատարիմ մնալով իր իսկ որդեգրած զարգացման քաղաքականությանը, ողջունում է այս միջազգային նախաձեռնությունը, որի նպատակն է համախմբել տարբեր երկրների և տարբեր ազգերի ստեղծագործող պրոֆեսիոնալներին` հանուն գովազդային ընկերությունների միջև կապի հաստատման, փորձի և գիտելիքների փոխանակման: Բիենալեն նաև նոր հնարավորություններ կընձեռնի ոլորտի հայ մասնագետներին միջազգային փորձի օրինակով ամրապնդել հայաստանյան մարքեթինգի, բրենդիևգի, դիզայնի աշխատանքները, որպեսզի դրանք կարողանան մրցակցել միջազգային ասպարեզում:

Բիենալեի շրջանակներում միջազգային ժյուրին կընտրի հեռուստատեսային և վիդեո գովազդ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր մեդիա, ռադիո գովազդ, գրաֆիկ դիզայն, մարքեթինգային արշավներ, PR արշավներ, գիրք, սոցիալական գովազդ անվանակարգերի լավագույններին, ինչպես նաև կանցկացվեն վարպետության դասեր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

Արցախբանկը մաղթում է բիենալեի բոլոր մասնակիցներին հասնել իրենց նպատակադրված բարձունքներին: Իսկ Արցախի բրենդինգի մասնակիցներին մաղթում ենք այս հրաշք երկրի բարձունքներին ու պատմական ժողովրդին վայել այնպիսի բրենդների ստեղծում, որի շնորհիվ հեղինակներն իրենք կդառնան հանրաճանաչ բրենդներ:

         


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x