ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ Բանկը վերագործարկեց մասնաճյուղեր Երևանում ու Չարենցավանում

17.10.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի 3/84 հասցեում գտնվող «Թիվ 21», Նոր Նորքի Գայի պողոտա 10/3 նոր հասցեում գտնվող «Թիվ 15», ինչպես նաև Չարենցավանի 4-րդ թաղամասում գտնվող վերանորոգված մասնաճյուղերը:

Մասնաճյուղերում իրականացվել են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանն, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանն ու արդիականացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև կատարվել է սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին: «Թիվ 15» մասնաճյուղը տեղափոխվել է նոր ավելի ընդարձակ ու հաճախորդների համար ավելի հարմար գրասենյակ:

Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական ​​սպասարկման առանձին գոտիներ: Մասնաճյուղերը կսպասարկեն մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յու. Վ. Գուսև. «Այսօր կայացավ ՎՏԲ-Հայաստան Բանկի ևս երեք վերանորոգված մասնաճյուղերի բացումը: Վերանորոգման ու վերազինման աշխատանքներից զատ մենք կատարել ենք տեխնոլոգիական փոփոխություններ` մասնաճյուղերում տեղադրվել են վճարային տերմինալներ, հերթերի կառավարման համակարգեր, ձեռնարկվել են քայլեր սպասարկումը կատարելագործելու ուղղությամբ: Մեր նպատակը որակյալ բանկային ծառայություններ ստեղծելն է և այդ ծառայությունների հասանելիությունը Հայաստանի բոլոր բնակիչների համար ապահովելը»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x