ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բանկային քարտերի օգտագործման և անվտանգության անհրաժեշտ կանոններն է ներկայացնում Յունիբանկը

15.10.2014


Ժամանակակից աշխարհում կանխիկ փողը հետզհետե զիջում է իր դիրքը բանկային քարտերին: Քարտերով ավելի հարմար է վճարել ցանկացած տիպի ծախսեր` սուպերմարկետում գնված ապրանքի, թե ռեստորանում ճաշի դիմաց, ստանալ վարկային գիծ, եկամուտ դրական մնացորդի նկատմամբ կամ` գնումներ կատարելիս, օգտվել զեղչերից: Իսկ, եթե անհրաժեշտ լինի կանխիկ գումար, ապա բավական է մոտենալ մոտակա բանկոմատին: Դրանց մեծ մասն աշխատում է շուրջօրյա: Եվ, ի վերջո կորցնելով քարտը, չենք կորցնում գումարը, ինչը, ինչ խոսք, չես ասի դրամապանակը կորցնելու դեպքում:

Բանկային քարտերի առավելություններից օգտվելու համար, անհրաժեշտ է հասկանալ դրանց աշխատանքի սկզբունքը և պահպանել անվտանգության պարզ կանոնները: Այդ կանոններով շարժվելով մենք կապահովենք քարտի վրա եղած դրամական միջոցների անվտանգությունը:

Քարտ ձևակերպելու համար հաճախորդը պետք է գնա բանկ և լրացնի դիմումի պարզ ձևը: Բանկի սպասարկող աշխատակիցը կկազմի համապատասխան պայմանագիր, որի ստորագրումից հետո, մի քանի օրվա ընթացքում հաճախորդը կստանա իր քարտը և փակ ծրարով PIN-կոդը: Ցանկացած բանկային քարտ ունի չորս թվանշանից բաղկացած հատուկ գաղտնի կոդ` գաղտնաբառի տարատեսակ: Կանխիկ գումար ստանալու համար բանկոմատի հատուկ պատուհանում «հավաքեք PIN-կոդը» գրառումից հետո քարտապանը պետք է մուտքագրի այդ քառանիշ թիվը: Միայն այդ գործընթացից հետո բանկոմատը կտրամադրի պահանջվող գումարը:

Ուշադրություն` PIN-կոդը պետք է իմանա միայն քարտապանը, չի կարելի այն ասել ոչ մեկին, անգամ բանկի աշխատակցին: Մի գրեք PIN-կոդը քարտի վրա, հակառակ դեպքում, եթե քարտը կորցնեք, ապա PIN-կոդը կարող է հայտնի դառնալ այլ անձին:

Մանրամասները` այստեղ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x