ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՊրոԿրեդիտ Բանկը 5-րդ համահայկական ցուցահանդեսում

15.10.2014


Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես տեղական և միջազգային կազմակերպությունները հնարավորություն ունեցան ներկայանալու 5-րդ Համահայկական ցուցահանդեսում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 09-ից մինչև 12-ը:

Ցուցահանդեսի նպատակներն էին. բարձրացնել տեղական արտադրանքի պահանջարկը և ճանաչվածությունը, ստեղծել գործարար հարթակ, ամրապնդել և զարգացնել տնտեսական, մշակութային և գիտատեխնիկական հարաբերությունները Հայաստանի և Սփյուռքի միջև, նպաստել տեղական ապրանքների արտահանմանը, խթանել Հայաստանի և այլ երկրների միջև գործարար և ներդրումային ծրագրերի իրականացումը՝ Հայաստանի տնտեսական ներուժը բացահայտելու համար:

ՊրոԿրեդիտ Բանկը նույնպես ներկայացված էր ցուցահանդեսում: Քանի որ Բանկը սպասարկում է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատերերին՝ աջակցելով տեղական արտադրողներին, Համահայկական ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն էր գործարարների համար՝ ծանոթանալու Բանկի կորպորատիվ արժեքներին, փիլիսոփայությանը, գործարար էթիկային և թափանցիկ բանկային ծառայություններին: Ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողության ժամանակ ՊրոԿրեդիտ Բանկը արժանացավ ֆինանսական ոլորտի առաջատարի անվանակարգին:

ՊրոԿրեդիտ Բանկի Գործադիր տնօրեն Ավթանդիլ Գոգոլին ասաց. «Մենք ներկայացված ենք հայկական շուկայում 2008թ. սկսած և արդեն վստահելի գործընկեր ենք դարձել Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների համար: Դեռևս կան բազմաթիվ ձեռնարկություններ և ձեռնարկատերեր, ում անհրաժեշտ է հուսալի գործարար աջակցություն պատասխանատու գործընկերոջ կողմից: Եվ դա այն է, ինչ մենք առաջարկում ենք. թափանցիկ և հուսալի գործարար համագործակցություն փոքր և միջին ձեռնարկությունների հետ, անհատական մոտեցմամբ նրանցից յուրաքանչյուրին: Մենք ձգտում ենք լինել իրական գործընկեր ՓՄՁ-ների համար»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x