ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ֆինանսական շրջագայության առաջին կանգառը Պրոմեթեյ Բանկում

14.10.2014


Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կայացավ ֆինանսական միամսյակի շրջանակում կազմակերպվող առաջին շրջագայությունը, որի առաջին կանգառը «Պրոմեթեյ բանկ»-ում էր:

Ողջունելով շրջագայության մասնակիցներին՝ մարկետինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տաթևիկ Խաչատրյանը ներկայացրեց Բանկի պատմությունը: «Առաջին շրջագայության առաջին կանգառը Պրոմեթեյ բանկում կարելի է խորհրդանշական համարել, քանի որ այն ՀՀ ֆինանսական համակարգի առաջին բանկն է, և գրանցվել է 1990 թվականին»,- նշեց Տ. Խաչատրյանը:

Հանդիպման ժամանակ մասնակիցներին ներկայացվեցին հայտնի հայերը և նրանց կողմից ստեղծված գյուտերը, առանց որոնց դժվար թե հնարավոր լիներ պատկերացնել ներկա աշխարհը: Այս թեմայով է նաև կազմվել 2013 թվականի Բանկի տարեկան հաշվետվությունը, որը կարող եք գտնել հետևյալ հղմամբ:

Հանդիպման ժամանակ հնչեց հարց բանկի անվան հետ կապված, որին ճիշտ պատասխանողը ստացավ մրցանակ:

Մասնակիցներին հնարավորություն տրվեց նաև շրջագայել բանկի տարբեր բաժիններով և ծանոթանալ աշխատակիցների աշխատանքին:

Բոլոր մասնակիցները ստացան նվերներ:

Հանդիպման լուսանկարները կարող եք գտնել ebank.am կայքի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x