ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բանկերը չեն փոխի տոկոսադրույքներն առանց քաղաքացու համաձայնության

10.10.2014

Կառավարության հետ համատեղ շրջանառության մեջ է դրված նոր օրինագիծ, որի ընդունման դեպքում բանկերը հնարավորություն չեն ունենա միակողմանիորեն փոխել վարկերի տոկոսադրույքները: Այս մասին news.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ անելու եւ «Սպառողական կրեդիտավորման օրենքում» լրացումներ անելու փաթեթի հեղինակ, Աժ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հաշվի առնելով, որ Հայաստանում վարկ վերցրած անձինք մեծ թիվ են կազմում եւ հաճախ նրանք անակնկալի են գալիս՝ բանկերից ստանալով ծանուցումներ տոկոսադրույքների փոփոխման մասին Կառավարության հետ համատեղ մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել այս խնդիրները կարգավոր մի օրինագիծ:  Պատգամավորը պարզաբանեց, որ քանի որ ամենատարածված վարկի տեսակները սպառողականն եւ հիպոթեքայինն են, ուստի՝ առաջարկվող փոփոխությունները հենց դրանց է վերաբերելու: Նախագծի հեղինակի ներկայացմամբ՝ օրինագծում երկու հիմնական շեշտադրում կա, առաջինը վերաբերում է քաղաքացուն տրամադրվող վարկի մասին մանրամասն տեղեկացնելուն, մասնավորապես՝ տոկոսադրույքների չափի, տեսակի մասին լրացուցիչ ծանուցելուն եւ հավաստիանալուն, որ քաղաքացին ծանուցվել է, քանի որ հաճախ քաղաքացիները ստորագրում են պայմանագրերի տակ՝ առանց ընթերցելու դրանք:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x