ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայբիզնեսբանկը Շիրակի մարզում բացեց 3-րդ մասնաճյուղը

10.10.2014

Այսուհետ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ծառայությունները հասանելի կլինեն նաև Արթիկում. Հոկտեմբերի 8-ին, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան փողոց 14/10 հասցեում բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը հանդիսավոր կերպով  կտրեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԱՐԹԻԿ» մասնաճյուղի կարմիր ժապավենը:
Նորաբաց մասնաճյուղում հաջող գործունեության կապակցությամբ հոգևոր հովիվը կատարեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից ընդունված ավանդական օրհնության կարգը:
Վարկեր, ավանդներ, միջազգային դրամական փոխանցումներ և այլ վճարահաշվարկային գործառնություններ… Սրանք են հիմնական ծառայությունները, որոնք արդեն հասանելի են «ԱՐԹԻԿ» մասնաճյուղում, իսկ ստեղծված պայմանները լիովին բավարարում են հաճախորդներին ապահով և բարձրակարգ սպասարկելու պահանջներին:
«ԱՐԹԻԿ»մասնաճյուղում Բանկի փորձառու աշխատակիցները պատրաստ են յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ նրանց գոհունակությունը բարձր պահելու համար:
«Ինչպես խոստացել էինք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է իր ծառայությունները հասանելի դարձնել նոր մասնաճյուղեր բացելու միջոցով, ինչի արդյունքում այսօր ներկա ենք Բանկի «ԱՐԹԻԿ» մասնաճյուղի բացմանը, որը Շիրակի մարզում 3-րդն է: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ փորձում է աշխարհագրորեն իր մրցակցային դիրքն ամրապնդել  երկրի ողջ տարածքում՝  միաժամանակ հանդես  գալով որակյալ բանկային ծառայություններով: Արթիկ քաղաքում բնակչության խտությունը բավականին մեծ է, ինչը թույլ է տալիս նաև տնտեսական  գործունեության արդյունավետության առումով հիմնավորել մասնաճյուղի բացման անհրաժեշտությունը», - նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:
Նշենք, որ վերջերս ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ բացել էր երեք նոր մասնաճյուղ Աշտարակում, Գավառում և Մասիսում, որոնք արդեն հասցրել են արժանանալ հաճախորդների և գործընկերների վստահությանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x