ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կառավարությունը կհեշտացնի մեծածախ վաճառքը

09.10.2014

Հայաստանում հաշիվ-ապրանքագրերի տրամադրման կարգը կհեշտացվի: Համապատասխան փոփոխությունների նախագիծը՝ ՀԴՄ-ների աշխատանքի եւ էլեկտրոնային բեռնագրերի տրամադրման կարգի վերաբերյալ, հավանության է արժանացել Գործադիրի հոկտեմբերի 9-ի նիստում, հայտնում է news.am լրատվականը:

Մասնավորապես, մատակարարները կարող են էլեկտրոնային բեռնագրեր տրամադրել հենց ապրանքը տեղափոխող բեռնատարներից եւ ավտոմեքենաներից:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշել է, որ սա հասանելի կլինի միայն նոր սերնդի ՀԴՄ-ներով, որոնք արդեն տեղադրվում են  Հայաստանում:  Այս սարքերով կարելի է ոչ միայն ապրանքների մանրածախ վաճառքի անդորրագրեր տալ, այլեւ մեծածախ վաճառքի մասին  էլեկտրոնային բեռնագրեր: «Հին սարքերն այս գործառույթը չեն կարող կատարել», - լրագրողներին բացատրել է Ալավերդյանը:

Մեքենայում սարքերը մեծածախ վաճառողները կարող են տեղադրել ըստ ցանկության: Ամենայն հավանականությամբ, շատերը դա կանեն՝ առեւտրի պարզեցման նպատակով, հավելել է նա:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x