ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիաբանկը և Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունն աննախադեպ գործարք են կնքել

09.10.2014

Ս. թ. հոկտեմբերի 9-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և FMO-ն (Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը) կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր: ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայկական բանկը փոխարկելի ստորադաս փոխառություն է ներգրավում միջազգային ֆինանսական կազմակերպությունից, ինչը հայկական բանկային համակարգի հանդեպ միջազգային ներդրողների աճող վստահության խոսուն ապացույց է:

FMO-ի և Ամերիաբանկի համագործակցությունն սկսվել է դեռ 2009թ., երբ շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի հաջող ներդրման շնորհիվ Ամերիաբանկն առաջին անգամ ստացել է տոկոսադրույքի իջեցում FMO-ից: Ամերիաբանկն FMO-ին հանդես է եկել առաջարկով հասարակ և փոխարկելի ստորադաս վարկերի համակցության միջոցով Բանկի կապիտալը համալրելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա ընկերությանը փոխարկումից հետո դառնալ Բանկի բաժնետեր և աջակցել Ամերիաբանկին՝ միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու իր միջնաժամկետ նախագծերում:

FMO-ն կնքել է գործարքը՝ բարձր գնահատելով Ամերիաբանկի բացառիկ բաժնետիրական կառուցվածքը, կորպորատիվ կառավարման մակարդակը և կարևորելով շարունակաբար աճող ֆինանսական ցուցանիշները՝ դրանով իսկ աջակցելով Բանկին իր առաջիկա ռազմավարական նպատակների իրականացման գործում որպես կարևոր գործընկեր: Կապիտալի փոխարկվող այս երկարաժամկետ փոխառությունը կարող է էապես խթանել Բանկի զարգացմանը՝ նպաստելով վարկային պորտֆելի հետագա աճին: Այս գործարքի շնորհիվ FMO-ին հնարավորություն է ընձեռվում միջոցներ տրամադրել առաջատար հայկական Բանկին՝ աջակցելով Բանկի պրոֆեսիոնալ ղեկավար անձնակազմին և ամրապնդելով երկարաժամկետ համագործակցության հիմքերը Բանկի զարգացման հաջորդ փուլում:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մենք շատ ուրախ ենք արժանանալ FMO-ի վստահությանը և հուսով ենք, որ մեր սերտ համագործակցությունը կշարունակվի տարիներ ի վեր, իսկ մեր համատեղ ջանքերն օգուտ կբերեն ոչ միայն մեր կազմակերպություններին, այլև ՀՀ ամբողջ բանկային համակարգին»:

FMO-ի գլխավոր տնօրեն Նանո Կլեյտերպն ասաց. «Մենք հպարտ ենք շահավետ գործընկերություն ծավալել Ամերիաբանկի հետ և կշարունակենք Հայաստանի բանկային համակարգը պատասխանատու և կայուն ձևով զարգացնելու ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը»:

Ս. թ. հոկտեմբերի 9-ին FMO-ի և Ամերիաբանկի միջև կնքված 20 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառության պայմանգիրը ամուր հիմքեր է ստեղծում այս երկու կազմակերպությունների գործընկերության և համագործակցության հաջորդ փուլի համար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x