ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ամերիա»-ն կազմակերպում է Առաջնորդության զարգացման վարպետության դաս

08.10.2014


«Ամերիա» ընկերությունների խումբը, կարևորելով ղեկավարների արդյունավետ կառավարման հմտությունները եւ բարձրակարգ մասնագիտական կարողություններով թիմի առկայությունը, առանձնահատուկ ուշադրության է արժանացնում անձնակազմի մասնագիտական աճին և նոր հմտությունների ձեռքբերմանը: Այս համատեքստում Ամերիաբանկը Հայաստան է հրավիրել Առաջնորդության զարգացման աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկի` INSEAD բիզնես դպրոցի պրոֆեսոր, հանրաճանաչ KDVI առաջնորդության զարգացման խորհրդատվական ընկերության նախագահ Մանֆրեդ Կե դե Վղիեն: Բանախոսի մասնակցությամբ հոկտեմբերի 14-ին և 15-ին կկազմակերպվի «Առաջնորդության մարտահրավերներ 2014» թեմայով վարպետության դաս եւ բարձր ու միջին օղակների ղեկավարների համար նախատեսված առաջնորդման հմտությունների դասընթաց:

Վարպետության դասի մասնակիցների ցանկում ներառված են ոչ միայն «Ամերիա» ընկերությունների խմբի միջին եւ բարձր օղակի աշխատակիցներ, այլեւ ընկերությունների խմբի հաճախորդներ եւ գործընկերներ, մասնավորապես` ներկայացուցիչներ պետական մարմիններից, տեղական եւ միջազգային կազմակերպություններից: Երկու օր տեւողությամբ այս դասընթացը հնարավորություն կտա ավելի լայն պատկերացում կազմել բարձր արդյունավետություն ապահովող թիմերի, կորպորատիվ մշակույթի առանձնահատկությունների եւ փոփոխությունների իրականացման վերաբերյալ: Միջոցառման երկրորդ օրը նվիրված կլինի բացառապես «Ամերիա» ընկերությունների խմբի ղեկավարների առաջնորդման հմտությունների կատարելագործմանը, կնպաստի նրանց կողմից` մոտիվացման արդյունավետ մեխանիզմների կիրառմանը եւ կազմակերպության ներսում կառուցողական փոփոխությունների իրականացմանը:

Ինչպես նշում է «Ամերիա» ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Արմինե Ղազարյանը, այս միջոցառման միջոցով ընկերությունների խումբը փորձում է հասարակությանը հաղորդակից դարձնել կառավարման եւ առաջնորդման համաշխարհային լավագույն փորձին: «Մեր առաջընթացի եւ գործունեության հաջողության գրավականը հենց մեր թիմն է, որը պարբերաբար ստանում է թարմ եւ նորագույն գիտելիքներ առաջնորդման վերաբերյալ: Հավատում ենք, որ ներդրում կատարելով մեր աշխատակիցների գիտելիքների ամրապնդման գործում, մենք նպաստում ենք նաեւ ընդհանուր շուկայի մասնագիտական մակարդակի աճին` դրանով հանդերձ մեր հասարակությանը դարձնելով առավել իրազեկ եւ հաղորդակից ոլորտի զարգացումներին», -նշում է Ա. Ղազարյանը:

Նշենք նաեւ, որ այս միջոցառումը կրում է ամենամյա բնույթ: Նախորդ տարիներին «Ամերիա» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ առաջնորդության վերաբերյալ վարպետության դասեր են անցկացվել «Սկոլկովո» կառավարման դպրոցի հետ համատեղ: Իրենց փորձով եւ առաջնորդության գաղափարներով են հանդես եկել Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի գործընկեր-հիմնադիր եւ Միջազգային խորհրդատվական խորհրդի փոխնախագահ Ռուբեն Վարդանյանը, Մասաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի մենեջմենթի դպրոցի (MIT Sloan School of Management) Ձեռներեցություն առարկայի ավագ դասախոս Նուբար Աֆեյանը, Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի շրջանավարտների հետ հարաբերությունների խորհրդի անդամ Գոռ Հայրապետյանը, մի շարք ընկերությունների հիմնադիր-տնօրեն, Fidelity Investments ընկերության պորտֆելի կառավարիչ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, «Քելլոգ» կառավարման դպրոցի կառավարման պրոֆեսոր, «Բեռլինի ստեղծագործ առաջնորդության» դպրոցի պատվավոր դեկան Պիեր Կասսը, «Սկոլկովո» կառավարման դպրոցի Executive Education ծրագրի տնօրեն Ելիզավետա Սադովան եւ այլոք:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է եւ դասվում է երկրի ամենակայուն եւ խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների նորարարական եւ ամբողջական

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x