ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ում 10%-ը հարստանում են, 30%-ը...

08.10.2014

Հայաստանի բնակչության 30%-ը շարունակում է ապրել աղքատության շեմին: Այս մասին նշված է «Հայաստանի սննդային անվտանգության ասպեկտները» անվանումով հետազոտությունում, որը պատրաստել է «Մրցունակ հասարակություն» հասարակական կազմակերպությունը՝ Oxfam-ի, Եվրամիության եւ Business Support Center կազմակերպության աջակցությամբ:

Նշենք, որ այս ցուցանիշը ներառում է ոչ թե նվազագույն սպառողական զամբյուղը (հագուստի, կոմունալ ծառայությունների եւ այլ ծախսերը հաշվի առնելով), այլ ընդամենը նվազագույն անհրաժեշտ սննդի ծախսերը: Եվ չնայած, ընդհանուր առմամբ, 2012 թվականի արդյունքներով յուրաքանչյուր բնակչի եկամուտը (վիճակագրական տվյալների համաձայն՝ շուրջ 40 հազար դրամ ամսական) գրեթե կրկնակի գերազանցում է այդ շեմը (շուրջ 20.000 դրամ), իրականում բնակչության շուրջ 30%-ի եկամուտը չի բավականացնում օրական 460 գրամ հացի եւ ձավարեղենի, 200 գրամ բանջարեղենի, 145 գրամ կարտոֆիլի, 25 գրամ շաքարավազի, 50 գրամ մսի եւ նման համեստ չափաբաժիններով անհրաժեշտ այլ մթերքի համար, որը ներառված է Համաշխարհային բանկի կազմած «քաղցի շեմի» մեթոդիկայում:

Բնակչության շուրջ 80%-ի եկամուտը 2002-2012 թվականներին աճել է գրեթե միանման տեմպերով: Սակայն պատկերը կտրուկ փոխվում է բնակչության ամենահարուստ 10% խմբում: Եթե 2002 թվականին ընտանիքում միջին եկամուտը մեկ անձի դեպքում  շուրջ 42-43 հազար դրամ էր, 2012 թվականի արդյունքներով՝ արդեն 120 հազար դրամ (շուրջ 290 դոլար - խմբ.): Հարստության առումով երկրորդ 10%-ի պարագայում 2012 թվականի վերջին եկամուտը կազմել է 60 հազար դրամից ավելի՝ մեկ անձի համար, երրորդ 10%-ի դեպքում՝ 46-47 հազար դրամ, հայտնում է news.am լրատվականը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x