ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մոսկվայի «Ոսկե աշուն 2014» գյուղմթերքի ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը

08.10.2014

Հոկտեմբերի 8-ից 11-ը Մոսկվայի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում կգործի «Ոսկե աշուն 2014» գյուղմթերքների միջազգային ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի կազմակերպիչն է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը, աջակիցներն են Մոսկվայի կառավարությունը, Ռուսաստանի գյուղատնտեսության գիտությունների ակադեմիան և այլն։
Յուրաքանչյուր տարի ցուցահանդեսին մասնակցում են բազմաթիվ ընկերություններ Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 շրջաններից, ինչպես նաև տասնյակ այլ երկրներից:  Նախորդ տարի ցուցահանդեսի այցելուների թիվը կազմել է 100 հազար:

Նպատակ ունենալով խթանել հայկական գյուղմթերքի վերամշակման ոլորտի արտադրանքի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնության շուկա, ինչպես նաև ձեռք բերել նոր գործընկերներ՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և Զարգացման հայկական գործակալությունը համատեղ կազմակերպել են ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը:

Հայաստանյան ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են մեկ միասնական հայկական տաղավարում: Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում են գինու, կոնյակի, գարեջրի, պահածոների, հյութերի, կաթնամթերքի և մսամթերքի արտադրության ոլորտները ներկայացնող 11 ընկերություններ (Արտաշատի պահածոների գործարան, Թամարա ֆրութ, Եվրոթերմ, Դուստր Մարիաննա, Արաքս-2, Երևանի գարեջուր, ԳԿՏ Շահնազարյան, Դուստր Մելանյա, Վեդի Ալկո, Պռոշյանի կոնյակի գործարան, Նատֆուդ):

Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության հետ կապված ծախսերի 50%-ը համաֆինանսավորվում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից։

Ցուցահանդեսի հայկական տաղավարի բացմանը ներկա են լինելու ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ. Եսայանը, ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտաքին կապերի վարչության պետ Ա. Պետրոսյանը և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հ. Միրզոյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x