ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 298.0 մլրդ դրամի գործառնություն

08.10.2014


2014 թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ տարածքում գործող 21 առևտրային բանկերից 19-ը տրամադրել կամ սպասարկել են վճարային քարտեր: Ընդ որում, 19 առևտրային բանկերն էլ անդամակցում են «ArCa» քարտերով վճարումների միասնական համակարգին:

Քարտերի սպասարկման նպատակով հաշվետու ժամանակահատվածում տեղադրվել են 38 նոր ավտոմատ գանձման մեքենաներ և 2014 թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել են 1335:

Առևտրային բանկերի կողմից տեղադրված POS-տերմինալների ընդհանուր քանակը եռամսյակի ընթացքում նվազել է 30-ով` կազմելով 6959:

Շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 1.6 մլն (նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 1%-ով): Մասնավորապես՝ «ArCa» քարտերի քանակը նախորդ եռամսյակի վերջի համեմատ գրեթե չի փոփոխվել` կազմել է 567 հազար: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 2%-ով և կազմել 1.1 մլն քարտ: Այդ թվում՝ VISA-ն և MasterCard-ը ավելացել են 4-ական տոկոսով և կազմել համապատասխանաբար 702 հազար և 315 հազար:



2014 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 298.0 մլրդ դրամի 6.1 մլն գործառնություն: Այդ թվում՝ քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը 31.4 մլրդ դրամ է: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը 6.0 մլրդ դրամ է (այդ թվում՝ էլեկտրոնային առևտուր՝ 1.2 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ՝ 4.8 մլրդ դրամ): Քարտերով անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 19%-ով և կազմել է քարտային գործառնությունների 10%-ը:





«ArCa» քարտերով կատարված գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22%-ով, իսկ քանակը` 15%-ով:

ՀՀ-ում գործող, ինչպես նաև արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով Հայաստանում իրականացված գործառնությունների ծավալը 2013 թ. երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 12%-ով` (կազմել է 298.0 մլրդ դրամ), իսկ քանակն ավելացել է 23%-ով (կազմել է 6.1 մլն): Միևնույն ժամանակ, ՀՀ-ում գործող բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանում կատարված գործառնությունների ծավալը և քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են համապատասխանաբար 19%-ով և 39%-ով` կազմելով համապատասխանաբար 16.9 մլրդ դրամ և 362 հազար:

ՀՀ-ում գործող, ինչպես նաև արտասահմանյան բանկերի կողմից թողարկված VISA քարտերով Հայաստանում իրականացված գործառնությունների ծավալը 2013 թ. երկրորդ եռամսյակի համեմատ մնացել է գրեթե անփոփոխ, քանակն ավելացել է 23%-ով (505 հազարով), MasterCard-ով կատարված գործառնությունների ծավալն ավելացել է 40%-ով (16.6 մլրդ դրամով), քանակն ավելացել է 37%-ով (327 հազարով), միջազգային այլ քարտերով կատարված գործառնությունների ծավալն ավելացել է 5%-ով (1.0 մլրդ դրամով):

ՀՀ-ում գործող առևտրային բանկերի կողմից թողարկված VISA քարտերով արտասահմանում կատարված գործառնությունների ծավալը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 24%-ով (1.9 մլրդ դրամով), քանակն ավելացել է 36%-ով (59 հազարով), MasterCard-ով կատարված գործառնությունների ծավալն ավելացել է 18%-ով (857 մլն դրամով), քանակն ավելացել է 46%-ով (40 հազարով), իսկ միջազգային այլ քարտերով կատարված գործառնությունների ծավալը մնացել է անփոփոխ:



ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x