ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ում արժեթղթերով գորժառնությունների ծավալը նվազել է 19%-ով

08.10.2014


2014 թվականի հունիսի վերջի դրությամբ ՀՀ արժեթղթերի շուկայում գործել են ներդրումային ծառայություն մատուցող 21 բանկ և 8 ներդրումային ընկերություն:

30.06.2014 թ. դրությամբ ներդրումային ընկերությունների ընդհանուր ակտիվները կազմել են 28.8 մլրդ դրամ. նախորդ եռամսյակի համեմատ նվազել են 1.8%-ով: Ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 5.2%-ով և կազմել 5.2 մլրդ դրամ:

2014 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ արժեթղթերի շուկայում ներդրումային գործունեության շրջանակներում իրականացված արժեթղթերի առուվաճառքի գործառնությունների ծավալը նվազել է 19.0%-ով` կազմելով 174.3 մլրդ դրամ: Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված գործառնությունների ծավալը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 77.8 մլրդ դրամով և կազմել 22.5 մլրդ դրամ: Բաժնետոմսերով առուվաճառքի գործառնությունների ծավալը աճել է 57.0 մլրդ դրամով և կազմել 63.9 մլրդ դրամ: Պետական պարտատոմսերով առուվաճառքի գործառնությունների ծավալը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 20.2 մլրդ դրամով և կազմել է 87.9 մլրդ դրամ: 2014 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ՀՀ արժեթղթերի շուկայի շրջանառության մեջ շարունակել են գերակշռել պետական պարտատոմսերով գործառնությունները` կազմել են 50.5%: Կորպորատիվ պարտատոմսերով և բաժնետոմսերով իրականացված գործառնությունների տեսակարար կշիռներն ընդհանուր շրջանառության մեջ կազմել են համապատասխանաբար 12.9% և 36.7%:



Պետական պարտատոմսերի առուվաճառքի գործառնությունների մեջ գերակշռել են պետական միջնաժամկետ պարտատոմսերով իրականացված գործառնությունները (կազմել են պետական արժեթղթերով գործառնությունների 55.4%-ը): Պետական երկարաժամկետ և կարճաժամկետ պարտատոմսերով գործառնությունների տեսակարար կշիռները կազմել են ընդհանուր շրջանառության համապատասխանաբար 36.0%-ը և 8.5%-ը:

Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից կարգավորվող շուկայում իրականացված արժեթղթերի առուվաճառքի գործառնությունները կազմել են ներդրումային գործունեության շրջանակներում իրականացված առուվաճառքի գործառնությունների ընդհանուր ծավալի 22.1%-ը:

Կարգավորվող շուկայում իրականացված գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ ինը անգամ (34.3 մլրդ դրամով) և կազմել է 38.4 մլրդ դրամ, ընդ որում, շրջանառության 69.8%-ը կազմել են բաժնետոմսերով առուվաճառքի գործառնությունները, իսկ պետական և կորպորատիվ պարտատոմսերի առքուվաճառքի գործառնությունները կազմել են համապատասխանաբար 20.2%-ը և 8.1%-ը:

Ներդրումային գործառնությունների շրջանակներում իրականացված գործառնությունների մեջ 65.4%-ը ներդրումային ծառայություններ մատուցող առևտրային բանկերի կողմից իրականացված գործառնություններն են, 34.6%-ը` ներդրումային ընկերությունների կողմից իրականացված գործառնությունները:

Ներդրումային գործունեության շրջանակներում իրականացված ռեպո գործառնությունների ծավալը (ներառյալ՝ կարգավորվող շուկայում իրականացված ռեպո գործառնությունները) նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 75.6%-ով և կազմել 732.0 մլրդ դրամ, որից 366.5 մլրդ դրամը կազմել են երկարաձգված գործարքները:

30.06.2014 թ. դրությամբ հավատարմագրային կառավարման վերցված միջոցների ծավալը կազմել է 2.3 մլրդ դրամ` նախորդ եռամսյակի վերջի համեմատ աճելով 43.4%-ով:

2014 թ. հունիսի վերջի դրությամբ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում վարվել են 2083 անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրներ, իսկ ՀԿԴ-ում վարվող արժեթղթերի սեփականատերերի թիվը 105585 է:

30.06.2014 թ. դրությամբ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված են եղել 16 թողարկողների 24 արժեթղթեր, այդ թվում` 12 բաժնետոմս (11 թողարկողի) և 12 պարտատոմս (7 թողարկողի): Թողարկողներից երկուսը հաշվետու են ինչպես բաժնետոմսերի, այնպես էլ պարտատոմսերի գծով: Թողարկողներից 6-ը ֆինանսական կառույցներ են: Բաժնետոմսերի ընդհանուր ծավալը 53.4 մլրդ դրամ է, իսկ պարտատոմսերի ծավալը` 15.4 մլրդ դրամ: Ընդ որում՝ թողարկված պարտատոմսերից 6-ը արտարժութային են, որոնց կշիռը ընդհանուր ծավալում 53% է: Երեք առևտրային բանկերի կողմից թողարկված բաժնային արժեթղթերի կշիռը կազմել է ընդհանուր բաժնետոմսերի 25%-ը, իսկ չորս ֆինանսական կառույցների կողմից թողարկված պարտատոմսերի կշիռը՝ ընդհանուր պարտատոմսերի 55%-ը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x