ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 726.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ ...

07.10.2014


ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել են 726.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 695.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 85.3%-ով և 78.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է ՀՀ պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:

2013 թվականի հունվար-օգոստոսի համեմատ ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4.4% ով կամ 30.4 մլրդ դրամով, որն ապահովվել է հիմնականում հարկային եկամուտների և այլ եկամուտների գծով մուտքերի աճի հաշվին:

ՀՀ պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.6%-ը` այլ եկամուտների, 0.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 684.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են իննամսյա ծրագրի 85.3%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.2%-ով կամ 27.7 մլրդ դրամով:

2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.7% ով կամ 61.4 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:

2014 թվականի հունվար-օգոստոսի ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 31.3 մլրդ դրամ հավելուրդով` նախատեսված 30.6 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: 9 ամսվա ծրագրով նախատեսվել է պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից շուրջ 114.8 մլրդ դրամի օգտագործում, որից հունվար-օգոստոս ամիսներին օգտագործվել է 53.3 մլրդ դրամը:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x