ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք Բանկն արժանացել է ISO 9001:2008 միջազգային հավաստագրի

07.10.2014


«Անելիք Բանկ»  ՓԲԸ-ն արժանացել է որակի կառավարման ISO 9001:2008 միջազգային հավաստագրի, որը Բանկին շնորհել է գերմանական հայտնի TUV Rheinland  աուդիտորական ընկերությունը: Ընկերությունն ուսումնասիրել է Բանկի գրեթե բոլոր ստորաբաժանումների գործընթացների համապատասխանությունը ներքին իրավական ակտերին`  հատկապես մեծ ուշադրություն դարձնելով Բանկի սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքներին:

«Անելիք Բանկը որդեգրել է իր կողմից մատուցվող ծառայությունների որակի դինամիկ բարելավմանն ուղղված քաղաքականություն` գիտակցելով, որը այն հնարավոր է իրականացնել հաճախորդների կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցման շնորհիվ: Այս հավաստագիրն ապացուցեց, որ Բանկին հաջողվել է հասնել որակի կառավարման միջազգային մակարդակի, որն, իհարկե, անընդհատ և հետևողական կատարելագործման կարիք ունի: Նշեմ նաև, որ այն մեզ պարտավորեցնում է  հետագայում ևս անել ամեն ինչ` ոչ միայն այն պահպանելու, այլ նաև ձեռք բերված հաջողությունը զարգացնելու համար»,-ասել է «Անելիք Բանկ»  ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Նշենք, որ TUV Rheinland  աուդիտորական ընկերությունը մեծ հեղինակություն է վայելում Գերմանիայում, որն ունի ավելի քան 100 տարվա պատմություն և իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 60 երկրում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x