ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Լոնդոնը ճանաչվել է աշխատանք փնտրողների ամենագրավիչ քաղաքը

06.10.2014

Այլ երկրում աշխատանք փնտրող մարդկանց համար  ամենագրավիչ քաղաքն է ճանաչվել Լոնդոնը, հայտնում է itar-tass-լրատվականը՝ հղում անելով Financial Times թերթին:
 Լոնդոնն այդ ցանկում առաջ է անցել Նյու Յորքից և Փարիզից։ Հարցումն իրականացվել է Boston Consulting Group-ի և The Network-ի վերլուծաբանների կողմից 189 երկրներում՝ ավելի քան 200 հազար մարդկանց շրջանում:
 
«Աշխարհում նվազում են աշխարհագրական խոչընդոտները, այդ թվում՝ ամենատաղանդավոր և ամենակրթվածների համար»,- ասել է Boston Consulting Group-ի ղեկավարներից Ռայներ Սթրեկը:
 
Ըստ հարցման՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն է նախընտրել հարցվածների 16%, Նյու Յորքը՝ 12,2%, Փարիզը՝ 8,9%, Սիդնեյը՝ 5,2%, Մադրիդը՝ 5%: Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում հարցման մասնակիցների 44% հայտնել է, որ կցանկանար աշխատել արտասահմանում: Շվեյցարիայում արտասահման մեկնելու օգտին է արտահայտվել 75%, իսկ Ֆրանսիայում և Նիդեռլանդներում՝ ավելի քան 90 %:
 
Երկրներից տեղափոխվելու ամենատարածված ուղղությունն ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է, իսկ եռյակը եզրափակում է Կանադան: Ոչ անգլալեզու երկրների առաջատարը Գերմանիան է:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x