ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արտահանման ծավալը գերազանցել է 760 միլիոն դոլարը

06.10.2014


Ապրանքների արտահանումը 2014 թվականի հունվար-հունիսին կազմել է 760.7 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե չփոփոխվելով (նվազել է 0.3%-ով): Իսկ ներմուծումը աճել է 1.2 %-ով` կազմելով 1706.5 մլն դոլար:

2014թ. հունվար-հունիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման մեջ նշանակալի տեսակարար կշիռ ունեցող ապրանքներից հիմնականում աճել են
-պատրաստի սննդի արտադրանքը՝ 8.5%-ով, ընդ որում հիմնականում աճել են սիգարետ և սիգար՝ 52.9%-ով,
-գինի և պահածոյացված հատապտուղներ՝ ավելի քան 2 անգամ, մինչդեռ այս բաժնի գերակշիռ մաս ունեցող ապրանքի՝ կոնյակի գծով արձանագրվել է նվազում՝ 9.4%-ով,
-թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ և դրանցից իրեր՝ 24.7%-ով. հիմնականում ադամանդե քար՝ 45.0%-ով, ոսկի անմշակ՝ 2%-ով,
-մանածագործական իրեր՝ 60.6%-ով. հիմնականում կանացի ու տղամարդու վերարկու, կոստյում, պիջակ՝ շուրջ 2 անգամ,
-կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք՝ 7.6%-ով. հիմնականում թարմ ձուկ՝ 22.7%-ով, խեցկետնակերպեր՝ 8.6%-ով, իսկ նախորդ տարիներին աճի հիմնական տարր հանդիսացող ոչխարների ու այծերի արտահանումը նվազել է 62.7%-ով:

Արտահանման ծավալում նվազել են բուսական ծագման արտադրանքը՝ 52.6%-ով (հիմնականում կարտոֆիլ՝ 27.6%-ով, ծիրան, բալ, դեղձ՝ 91.4%-ով), հանքահումքային մթերքները՝ 6.2%-ով (հիմնականում պղնձի հանքաքար և խտանյութ՝ 12.4%-ով, էլեկտրաէներգիա՝ 7.7%-ով), ոչ թանկարժեք մետաղները և դրանցից իրերը` 10.9%-ով (հիմնականում չզտված պղինձ՝ 33.1%-ով):

Ներմուծման մեջ 2014թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ նշանակալի աճ է արձանագրվել
-թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ և դրանցից իրերը՝ 23.0%-ով (հիմնականում անմշակ ադամանդե քար՝ 23.0%),
-ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր՝ 10.6%-ով (հիմնականում չմշակված ալյումին՝ 23.3%),
-վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ՝ 7.5%-ով (հիմնականում թեթև մարդատար մեքենաներ՝ 26.6%),
-մանածագործական իրեր՝ 15.7%-ով:

Միևնույն ժամանակ ներմուծման մեջ նվազել են կենդանական և բուսական ծագման յուղերը և ճարպերը՝ 28.7%-ով (հիմնականում արևածաղկի ձեթ՝ 43.6%-ով, կենդանական կամ բուսական ճարպ և յուղ՝ 30.5%), բուսական ծագման արտադրանքը՝ 5.1%-ով (հիմնականում եգիպտացորեն՝ 47.9%-ով, բրինձ՝ 27.0%-ով), հանքահումքային մթերքները՝ 8.9%-ով (հիմնականում նավթամթերք՝ 3.5%-ով, բնական և հեղուկ գազ՝ 13.7%-ով), թուղթ և թղթից իրերը՝ 4.6%-ով:

ԱՊՀ անդամ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները նվազել են 15.8 մլն դոլարով (նվազումը արձանագրվել է բոլոր հիմնական գործընկեր երկրներով), իսկ ԵՄ երկրներ՝ 17.4 մլն դոլարով (հիմնական գործընկեր երկրներից աճ է արձանագրվել դեպի Գերմանիա՝ 38.6 մլն դոլարով և Իտալիա՝ 8.8 մլն դոլարով, իսկ նվազում է արձանագրվել՝ դեպի Բելգիա՝ 46.7 մլն դոլարով, Բուլղարիա՝ 10.2 մլն դոլարով, Իսպանիա՝ 9.3 մլն դոլարով): Ինչ վերաբերում է մնացած երկրներին, ապա այդ երկրներ արտահանումն աճել է 38.5 մլն դոլարով, ընդ որում հիմնական աճը արձանագրվել է դեպի Չինաստան՝ 40.7 մլն դոլարով և ԱՄԷ՝ 2.8 մլն դոլարով, իսկ նվազումը՝ դեպի Շվեյցարիա՝ 10.5 մլն դոլարով, Իրան՝ 6.5 մլն դոլարով, ԱՄՆ՝ 5.9 մլն դոլարով:

ԱՊՀ անդամ երկրներից ներմուծումն (ըստ ապրանքների ծագման երկրի հայտանիշի) նվազել է 17.8 մլն դոլարով, ընդ որում այն հիմնականում պայմանավորված է Ուկրաինայից ու Բելոռուսից ներմուծման ծավալների նվազմամբ՝ համապատասխանաբար 15.6 մլն դոլար և 8.2 մլն դոլար: Ոչ ԱՊՀ երկրներից ներմուծումն հիմնականում աճել է Թուրքիայից՝ 17.0 մլն դոլարով, Չինասատանից՝ 16.6 մլն դոլարով, Նիդերլանդներից՝ 13.8 մլն դոլարով, Գերմանիայից՝ 10.8 մլն դոլարով, Բելգիայից՝ 11.9 մլն դոլարով:


 Միևնույն ժամանակ էականորեն նվազել է ներմուծումը Ռումինիայից՝ 28.3 մլն դոլարով, Բուլղարիայից՝ 23.4 մլն դոլարով, Կանադայից՝ 8.1 մլն դոլարով, Իսրայելից՝ 6.7 մլն դոլարով, ԱՄՆ-ից՝ 6.2 մլն դոլարով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x