ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-ն առաջարկում է հաճախորդներին բացել պետական աջակցության հաշիվ

04.10.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկը կնքել է պայմանագիր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ըստ որի` 2014թ. հոկտեմբերից ֆիզիկական անձանց առաջարկում է բացել հատուկ բանկային հաշիվ: Պետական աջակցության հաշիվը բացվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի (դրամագլխի) ստացման նպատակով:
Պետական աջակցության հաշիվը բացվում է նորածնի անունով ծնողի/հոգաբարձուի/որդեգրողի կողմից ՀՀ դրամով տարեկան 11% տոկոսադրույքով:
Հաշվի վրա կուտակված գումարը երեխան կարող է տնօրինել 18 տարեկանը լրանալուց հետո: Իսկ մինչ երեխայի չափահասության տարիքը ծնողը/հոգաբարձուն/որդեգրողը կարող է տնoրինել հաշիվը հետևյալ կերպ.
կատարել պետական աջակցության հաշվի ցանկացած չափի համալրումներ ցանկացած պարբերականությամբ` ավելացնելով դրամագլուխը մինչև երեխայի չափահաս դառնալը ոչ միայն ավելացված մայր գումարի հաշվին այլ նաև կուտակված տոկոսագումարների,
կատարել անկանխիկ փոխանցումներ հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, ուսման վարձավճարի մարման, ապահովագրական վճարների նպատակով,
ստանալ քաղվածք հաշվից ցանկացած ժամանակ: Հաշվի բացումից 1 տարի հետո գումարի ամբողջական օգտագործման նպատակով հաշվի փակման դեպքում նշված 3 ուղղություններով փոխանցում կատարելիս բանկը կպահպանի/կփոխանցի նաև հաշվի վրա կուտակված տոկոսագումարները (տարեկան 11%):
Պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի պաշտոնական կայք` www.vtb.am` «Հաշիվներ և վճարումներ» բաժին:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x