ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Դրամի արժեզրկման հիմնական ներքին գործոնը դոլարի նկատմամբ սեզոնային պահանջարկն է

29.05.2012

ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը կարծիք է հայտնել, որ դրամի ներկայիս արժեզրկման հիմնական ներքին գործոնը նախաարձակուրդային ժամանակաշրջանում բնակչության շրջանում արտարժույթի նկատմամբ պահանջարկի աճն է:

Այսօր Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայկ Մնացականյանն ասել է, որ արտաքին գործոններից հիմնականը դոլարի արժեւորումն է՝ կապված նավթի միջազգային գների նվազման հետ:

Տնտեսագետի կարծիքով, արտաքին գործոնը հունիսից թուլանալու է՝ հաշվի առնելով Լոնդոնի եւ Նյու-Յորքի բորսաներում հուլիսյան նավթային ֆյուչերսների՝ նախորդների համեմատ փոքր-ինչ թանկ լինելը:

Հայկ Մնացականյանը կարծիք է հայտնել նաեւ, դրամի արժեզրկումը մեծ ազդեցություն չի ունենա գնաճի ուժգնացման վրա՝ հաշվի առնելով ընդհանուր թույլ գնաճային միջավայրը, եւ Կենտրոնական բանկին կհաջողվի պահել այն 4+/-1,5 տոկոսային կետ միջակայքում:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վերջին՝ մայիս 25-ի առեւտրային նստաշրջանում դրամը շարունակել է էժանանալ դոլարի նկատմամբ՝ արժեզրկվելով 0,3%-ով: Դոլարի փակման գինը կազմել է 406,75 դրամ, միջին կշռվածը՝ 407,22 դրամ:

Աղբյուր` banks.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x