ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նավթի մեկ բարելի միջին գինը կնվազի 5.8%-ով

03.10.2014


2014 թ. երրորդ եռամսյակում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և անորոշությունները՝ կապված աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Այս պարագայում թե՛ հումքային և թե՛ պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվել են հիմնականում գնանկումային դրսևորումներ: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. սեպտեմբերի 11-ին հրապարակված պարենի գների ինդեքսը օգոստոսին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 3.6%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 3.9%-ով):

Ըստ ԿԲ գնահատումների՝ երրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը նախորդ եռամսյակի նկատմամբ կնվազի 5.8%-ով (տ/տ 6.1% նվազում), իսկ արդյունաբերական մետաղներից Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կաճի եռ/եռ 3.7%-ով (տ/տ 1.5% նվազում): ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 16.9%-ով (տ/տ 12.5% նվազում) և «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կնվազի եռ/եռ 6.2%-ով (տ/տ 3.2% նվազում):

2014 թ. երրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 3.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մնացել է գրեթե անփոփոխ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x