ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


12-ամսյա գնաճը որոշ չափով ավելացել է

03.10.2014


2014 թ. օգոստոսին արձանագրվել է 0.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.3% գնաճի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը որոշ չափով ավելացել է և ամսվա վերջին կազմել է 0.8%:

Օգոստոսի գնաճը պայմանավորվել է առավելապես ծառայությունների սակագների 2.2% աճով (նպաստումը ընդհանուր գնաճին՝ շուրջ 0.7 տոկոսային կետ), ինչպես նաև պարենային ապրանքների գների 0.13% աճով (նպաստումը գնաճին՝ 0.1 տոկոսային կետ): Ծառայությունների սակագների աճին 0.6 տոկոսային կետով նպաստել է «Բնակարանային, կոմունալ» ծառայությունների սակագների աճը, իսկ պարենային ապրանքների գնաճը հիմնականում պայմանավորվել է «Բանջարեղեն և կարտոֆիլ», «Ձու» և «Մսամթերք» ապրանքախմբերի գների աճով՝ գնաճին 0.5 տոկոսային կետ ընդհանուր նպաստմամբ, որը ավելի քան 0.3 տոկոսային կետով չեզոքացվել է «Միրգ» ապրանքախմբի գների նվազմամբ:

Օգոստոսի արդյունքներով բնականոն գնաճը կազմել է 0.3%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 0.8%:
2014 թ. երրորդ եռամսյակում նկատված տնտեսական որոշակի աշխուժության արդյունքում տնտեսական աճի ցուցանիշը սեպտեմբերի վերջին գնահատվում է տ/տ 3.8%՝ հունիսի վերջին արձանագրված 2.6%-ի դիմաց:

Երրորդ եռամսյակում տնտեսական աճի արագացմանը հիմնականում նպաստել է գյուղատնտեսության  ճյուղի՝ սպասվածից ավելի աճը, այն դեպքում, երբ արդյունաբերության ճյուղում դեռևս պահպանվում է տարեսկզբից դիտված պասիվությունը: Մասնավոր սպառման աճի տեմպը ևս փոքր-ինչ գերազանցել է ակնկալիքները, և հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում գնահատվում է տ/տ 3.8%, իսկ մասնավոր ներդրումները շարունակում են սպասվածից ավելի դանդաղ տեմպերով վերականգնվել և հունվար-սեպտեմբերին գնահատվում է տ/տ 2.9% աճ՝ ծրագրված 3.1%-ի դիմաց:

2014 թվականի երրորդ եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության գնահատականը համահունչ է եղել կանխատեսված ցուցանիշին և համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային ազդակը կլինի չեզոք:

2014 թ. հունվար-օգոստոսի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1.1%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)՝ 3.8%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում նվազել է տ/տ 1.0%-ով:

ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմանը զուգահեռ, շարունակվել են տոկոսադրույքների նվազման միտումները: Այսպես, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը սեպտեմբերի 18-ի դրությամբ կազմել է 6.9%՝ նախորդ ամսվա նկատմամբ նվազելով 0.2 տոկոսային կետով, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 7.3% (նվազումը՝ 0.3 տոկոսային կետ), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 6.4% (նվազումը՝ 0.4 տոկոսային կետ):

ՀՀ արտարժույթի շուկայում օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ դրամի փոխարժեքը փոփոխվել է տարբեր ուղղություններով. սեպտեմբերի 18-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը՝ օգոստոսի 13-ի դրությամբ միջին ցուցանիշի նկատմամբ արժեզրկվել է 0.4%-ով` կազմելով 409.5 դրամ, եվրոյի նկատմամբ՝ արժևորվել 2.5%-ով՝ կազմելով 537.7 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ արժևորվել 5.3%-ով` կազմելով 11.1 դրամ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x