ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկի հաճախորդների թիվը գերազանցել է ...

03.10.2014


Հաճախորդների սպասարկման հարմարավետության և արագության բարձրացման նպատակով, Յունիբանկը շարունակում է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկման կազմակերպումը մասնաճյուղերում, ինչի շնորհիվ բանկի ծառայություններից օգտվողները խնայում են իրենց ժամանակը և խուսափում են հերթերից: Այս նախաձեռնության շնորհիվ բանկի հաճածխորդների թիվը գերազանցել է 270 հազարը:

 «Մեկ պատուհանի» սկզբունքով աշխատանքին անցում կատարեցին նաև բանկի գլխամասային գրասենյակը (Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5), «Տաշիր-Կենտրոն» (Երևան, Խորենացու 33) և «Էրեբունի» (Երևան, Էրեբունի 20, N50) մասնաճյուղերը: Այսինքն հաճախորդները, բանկային ծառայություններից օգտվելիս, կարող են դիմել բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Բացի վերոհիշյալ մասնաճյուղերից, «մեկ պատուհանի» սկզբունքով արդեն իսկ աշխատում են բանկի «Կոմիտաս» (Երևան, Կոմիտասի 15/2) , «Օպերա» (Երևան, Սայաթ-Նովա 1), «Աճառյան» (Երևան, Աճառյան 22, N51), «Երիտասարդական» (Երևան, Աբովյան 23/2), «Հաղթանակ» (Երևան, Կոմիտասի 62, N94), «Քոչար» (Երևան, Հ.Քոչար 19, 13/1), «Ավան» (Երևան, Իսահակյան թաղ., 1/19), «Զեյթուն» (Երևան, Դ.Անհաղթ 10) և «Զվարթնոց» (Զվարթնոց օդանավակայան) մասնաճյուղերը:

Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում և կոմունալ վճարումների ընդունում: «Հաղթանակ», «Օպերա» և «Լոռի» մասնաճյուղերն աշխատում են վեցօրյա ռեժիմով` հաճախորդների սպասարկում իրականացնելով նաև շաբաթ օրերին: «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի` շուրջօրյա: 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x