ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՎԶԵԲ»-ի կոնֆերանսը սկսված է

02.10.2014

Մեկնարկեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական Միության (ԵՄ) հետ համատեղ կազմակերպած առևտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանսը, որը միտված է բարելավելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) իրազեկությունը և Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիությունը: Երկօրյա միջոցառման ընթացքում ոլորտի առաջատար փորձագետները կքննարկեն տեղական գործարարների հնարավորություններն ու Հայաստանում առևտրի ֆինանսավորման հասանելիության առումով մարտահրավերները: Կոնֆերանսին բացի ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ տվյալ ոլորտի ներկայացուցիչներից ելույթ կունենան նաև մի շարք բարձր պրոֆիլի խոսնակներ, ինչպես նաև տեղական ՓՄՁ-ների և տարբեր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներ, որոնք կքննարկեն առևտրի ֆինանսավորման ոլորտի ընթացիկ միտումներն ու զարգացման կարիքները: Կանցկացվեն թեմատիկ քննարկումներ, կներկայացվեն պրեզենտացիաներ և Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքների հաջողված դեպքերի ուսումնասիրություններ, ելույթ կունենան հրավիրված փորձագետներ, տեղական և օտարերկրյա առևտրային բանկերի և տեղական ՓՄՁ-ների ներկայացուցիչներ:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ խրախուսելով առևտրի ֆինանսավորման գործիքների օգտագործումը և կարևորելով Հայաստանում ՓՄՁ-ների ոլորտի զարգացումը տնտեսության մեջ` հանդես եկավ որպես կոնֆերանսի գլխավոր հովանավոր:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x