ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

29.05.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի ենթակայության «Նորք Մարաշ» ԲԿ-ի և NECO (Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիա) միջազգային ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: Համաձայն հուշագրի` «Նորք Մարաշ» ԲԿ-ում կմեկնարկի համատեղ բարեգործական ծրագիր, որի շրջանակում սրտի արատով տառապող երեխաների վիրահատական և անհրաժեշտ բուժման ծախսերը կհոգա NECO միջազգային ընկերությունը, իսկ վիրահատությունները կիրականացնեն «Նորք Մարաշ» ԲԿ-ի փորձառու վիրաբույժները:  

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝  Տարոն Մարգարյանը, կարևորելով միջազգային կառույցների հետ համատեղ բարեգործական ծրագրերի իրականացումն ու հատկապես երեխաների առողջության վերականգնման առաջնահերթությունը, շնորհակալություն է հայտնել մարդասիրական կարևոր առաքելությանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար. «Սա իրապես կարևոր և անհրաժեշտ համագործակցություն կարելի է որակել, քանզի բազմաթիվ երեխաներ հնարավորություն կստանան վերականգնել իրենց առողջությունն ու առողջ ապրելակերպը:  Որպես Երևանի քաղաքապետ, կարող եմ վստահեցնել, որ մենք միշտ սատարելու ենք նմանատիպ բարեգործական և մարդասիրական նախաձեռնությունները, հատկապես հաշվի առնելով, որ մեր ենթակայության այս հաստատությունը տարածաշրջանում միակ մասնագիտացած բուժհաստատությունն է, որն իր որակական չափանիշներով մեծ համբավ է վայելում ամբողջ աշխարհում: Հատկանշական է, որ «Նորք Մարաշ» ԲԿ-ը գտնվում է նաև Հանրապետության նախագահի մշտական ուշադրության և հոգածության ներքո: Ըստ այդմ, վստահ եմ, մենք ունենք բոլոր հնարավորություններն անհրաժեշտ որակյալ բուժում ապահովելու ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև աշխարհի տարբեր երկրների մանուկների համար»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը:  

Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիայի վարչության նախագահ Նասեր Կազեմինն իր հերթին վստահեցրել է, որ իրենց ընտրության հարցում ևս շատ կարևոր դերակատարում է ունեցել հենց բժշկական կենտրոնի համաշխարհային ճանաչումն ու տարածաշրջանում միակը լինելու հանգամանքը:

«Բոլոր նախադրյալները կան, որ մեր համագործակցությունը լինի երկարատև: Ունենալով ժամանակակից սարքավորումներ և  բարձր որակավորմամբ մասնագետներ` վստահ եմ, «Նորք Մարաշ» ԲԿ-ը երեխաներին կմատուցի իսկապես բարձրակարգ բուժօգնություն և, որ ոչ պակաս կարևոր է, կապահովի մեր հիմնական նպատակի իրականացումը. այն է` բարձրակարգ բուժօգնություն ապահովել դրա կարիքն ունեցող տարածաշրջանի բոլոր երկրների երեխաների համար» - ընդգծել է Նասեր Կազեմինը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x