ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մեկնարկել է «Իմ Ֆինանսների միամսյակը»

02.10.2014

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի բացումը: ՀՀ ԿԲ նախաձեռնությամբ հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս:
Ողջունելով մասնակիցներին, ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ արդեն 2-րդ անգամ իրականացվող ծրագրի նպատակը ֆինանսական կրթման մակարդակի բարձրացումն է, ինչպես նաեւ անձնական ֆինանսների կառավարման կարևորումը: Ֆինանսական կրթման ոլորտում իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնց խտացումն այս մեկամսյա ծրագիրն է: Նա հույս է հայտնել, որ այս տարի ծրագիրն ավելի լավ արդյունքներ կգրանցի:  

ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Նադիա Լիխտեմբերգերը նշել է, որ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը բացառիկ հնարավորություն է տարբեր ֆինանսական կազմակերպությունների համար իրենց ծառայությունները բնակչությանը ներկայացնելու առումով:
Հոկտեմբերի 1-31-ը մայրաքաղաքում և մարզերում կիրականացվեն  մի շարք միջոցառումներ՝ սեմինարներ ու ֆինանսական բանավեճեր կրթական հաստատություններում, բազմատեսակ մրցույթներ, բացօթյա էքսպո-ցուցահանդեսներ, «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ,  «Ֆինանսական շրջագայություն» ավտոբուսով, «Երազանքների ծառ», և այլն:

«Իմ Ֆինանսների միամսյակ»-ը իրականացնում են ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի բանկերի միությունը, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Վարկային կազմակերպությունների միությունը, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, KfW - Kreditanstalt fur Wiederaufbau, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը, Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ-ը:
Ծրագրին ակտիվորեն մասնակցում են ՀՀ առեւտրային բանկերը, վարկային կազմակերպություններն ու ապահովագրական ընկերությունները:
«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը կեզրափակվի նոյեմբերի 4-ին:   


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x