ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը «Telcell»-ի հետ անցկացնում է «Հաջողակ վճարում» ակցիան

02.10.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկը Telcell ընկերության հետ համատեղ անցկացնում է «Հաջողակ վճարում» ակցիան: Բանկի հաճախորդները 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, հաճախ կատարելով վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի 49 մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմիալների միջոցով, ստանում են հնարավորություն շահելու նվերներ:
Ակցիայի մասնակից հնարավոր է դառնալ` ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմիալների միջոցով բանկի քարտային/բանկային/ավանդային հաշիվների համալրման և վարկերի մարման, Պետավտոտեսչության տուգանքների մարման, ավտոկայանատեղերի համար վճարման (Parking City), խմբավորված տեսքով կոմունալ վճարումների իրականացման պարագայում:
Ակցիայի ավարտին առավելագույն քանակի վերոնշյալ տիպի գործարքներ իրականացրած 100 հաճախորդները կմասնակցեն 3 արժեքավոր մրցանակների` ֆոտոխցիկի, սմարթֆոնի, պլանշետի խաղարկությանը:
Կատարված վճարումները Բանկում հասանելի կդառնան/փաստացի կիրականացվեն երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչև 19:00-ն, շաբաթ օրը` ժամը 09:00-ից 18:00-ն, մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` ժամը 09:00-ին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում Telcell տերմինալների տեղակայման և ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկութուններ կարելի է ստանալ բանկի կայքում`«Ակցիաներ և հատուկ առաջարկներ» բաժնում կամ զանգահարելով բանկի միասնական տեղեկատվական ծառայություն` 87-87 հեռախոսահամարով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x