ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ»-ը իջեցրել է մի շարք ծառայությունների սակագները և դրույքաչափերը

01.10.2014

Անելիք Բանկն իր հաճախորդներին առավել նպաստավոր պայմաններ և հավելյալ հնարավորություններ տրամադրելու նպատակով վերանայել է մի շարք ծառայություների դիմաց գանձվող միջնորդավճարները` դրանք դարձնելով առավել մատչելի և մրցակցային:
Մասնավորապես, վերանայվել են «Բանկ-հաճախորդ» համակարգի, SWIFT միջազգային վճարային համակարգով իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից կատարվող փոխանցումների, ինչպես նաև մի շարք այլ ծառայությունների սակագներ: Այսուհետ «Բանկ-հաճախորդ» համակարգով  գործարքներ կատարելու իրավասության տրամադրման համար իրավաբանական անձանցից գանձվող տարեկան վճարը կկազմի 20,000 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցից` 5,000 ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ նախկինում նշված ծառայության համար բանկի հաճախորդները վճարում էին ամսեկան համապատասխանաբար 4,000 ՀՀ դրամ և 900 ՀՀ դրամ:
 Սակագնային նման փոփոխությունը թույլ է տալիս հաճախորդներին կրճատել սպասարկման վճարի գծով իրենց տարեկան պարտավորությունները ավելի քան երկու անգամ: Տեղեկացնենք նաև, որ այսուհետ «Բանկ-հաճախորդ» համակարգով հաճախորդների հաշիվների դիտման իրավասության տրամադրման համար նրանցից տարեկան կամ ամսական սպասարկման վճար չի գանձվելու:
Համակարգին միանալու համար (թե դիտման իրավասության և թե գործարքներ կատարելու իրավասության տրամադրման համար) անհրաժեշտ է կատարել մեկանգամյա վճար` իրավաբանական անձանց դեպքում 10,000, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` 5,000 ՀՀ դրամ: Նշենք նաև, որ SWIFT համակարգով իրականացվող միջազգային փոխանցումները հոկտեմբերի 1-ից հնարավոր կլինի կատարել` սկսած 3000 ՀՀ դրամից նախկին 7,500 ՀՀ դրամի փոխարեն:  
«Անելիք Բանկը մշտապես իրականացրել է ճշգրտված և շուկային համահունչ սակագնային քաղաքականություն: Վստահ եմ, որ սակագների այս փոփոխությունները Բանկի հաճախորդներին հնարավորություն կտան առավել նպաստավոր պայմաններով իրականացնել իրենց գործարքները»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ-Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:


 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x