ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տնտեսության մասին 2014 թվականի լավագույն 6 գրքերը

30.09.2014


Ի՞նչ գիրք կարդա տնտեսագետը: Այս հարցը շատ ակտուալ է, քանի որ տնտեսական շատ գրքեր են հրապարակվում, որոնց հեղինակները հաճախ շատ հեռու են գտնվում տնտեսագիտությունից:

Նման խնդրից խուսափելու համար Financial Times-ը և McKisney-ը ամեն տարի հրապարակում են լավագույն 6 գրքերի ցանկը: Այս տարի այդ ցանկում տեղ են գտել հետևյալ գրքերը՝



1. Julia Angwin - Dragnet Nation: A Quest for Privacy, Security and Freedom in a World of Relentless Surveillance

Այս գրքում Ջուլիա Անգվինը բացահայտում է ԱՄՆ-ի տնտեսության այն հատվածը, որին ոչ ոք չի տեսնում, սակայն այն տեսնում է ամեն ինչ և բոլորին: Հողինակը պատմում է, թե ընդհանուր վերահսկողության համար ուր է հասել ԱՄՆ-ի կառավարությունը, որքան միջոցների են ծախսվում դրա համար և տեխնոլոգիական պրոգրեսին համընթաց ինչպես է փոխվում մեր կյանքը:

 

 

 

 



2. Erik Brynjolfsson և Andrew McAfee - The Second Machine Age: Work, Progress, and Prosperity in a Time of Brilliant Technologies

Տեխնոլոգիաների մասին ամբողջովին այլ տեսակետ. եթե Ջուլիա Անգվինը զարգացումը դիտարկում է, որպես հետախուզության միջոց, ապա այս գրքում նկարագրվում է տեխնոլոգիական առաջընթացի դրական կողմերը:Այստեղ նկարագրվում են այնպիսի տեխնոլոգիաները, որոնք թեթևացնում են մարդկանց կյանքը և միլիարդավոր դոլարներ են բերում դրանց հնարողներին:

 

 

 

 



3. Ed Catmull  - Creativity, Inc. Overcoming the Unseen Forces that Stand in the Way of True Inspiration

Էդ Կանտուլը Pixar ստուդիայի հիմնադիրներից մեկն է: Իր գրքում նա խոսում է բիզնեսի կառավարման նոր մոտեցումների մասին: Հաջողակ ընկերություն ստեղծելու համար տնօրենը պետք է ոգեշնչում գտնի և այն փոխանցի իր աշխատակիցներին: Այս մեթոդը փորձարկվել է Pixar-ի վրա, և ինչպես երևում է, այն հաջողության է հասել:

 

 

 

 

 



4. Nick Davies - Hack Attack: How the Truth Caught Up With Rupert Murdoch

Նիկ Դեվիսը The Guardian-ի այն լրագրողն է, որը ջրի երես հանեց միլիարդեր Ռուբերտ Մերդոկին: Գրքում նկարագրված է միլիարդատերի սկանդալային բացահայտումը: Ամեն ինչ սկսվեց քրեական հետախուզության շրջանակում հեռախոսազանգի ոչ օրինական  գաղտնալսումից, որի ձայնագրությունը հայտնվում է News of the World լրատվականի առաջատար լրագրողներից մեկի մոտ: Նրան ամեն կերպ խանգարում են ճշմարտության հասնելու, նույնիսկ ազատում են աշխատանքից: Սակայն լրագրողը չի հանձնվում և կատարում է իր աշխատանքը:

 

 



5. Atif Mian և Amir Sufi - House of Debt: How They (and You) Caused the Great Recession, and How We Can Prevent It from Happening Again

Այս գրքում պարտքը համեմատվում է խաղաքարտերից կառուցված տնակի հետ, որը քամու հետևանքով 1 անգամ արդեն քանդվել է: Գրքում նկարագրվում է, թե ինչպես 2000-2007 թթ. ԱՄՆ քաղաքացիների պարտքերը հասան 14 տրիլիոն դոլարի, ընդ որում ընդհանուր ծախսերի մակարդակը նվազում էր:

 

 

 

 



6. Thomas Piketty - Capital in the Twenty-First Century

Թոմաս Պիկետտի որոշ հարցերում համաձայնվում, իսկ որոշներում վիճում է Կարլ Մարկի հետ: Թ. Պիկետտին հիմնվում է 20 երկրների վիճակագրական ցուցանիշների վրա և նկարագրում է, թե ինչպես են դրանք զարգացել: Նա ցույց է տալիս, թե ինչպես էր Մարկսը սխալվում, երբ ասում էր, որ կապիտալիզմը կենսունակ չէ: Հարցը կայանում է նրանում, որ «Կապիտալ»-ի հեղինակը հաշվի չէր առնում տեխնոլոգիական զարգացման առանձնահատկությունները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x