ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը 15մլն դոլար է ներգրավել բիզնեսի վարկավորման համար

30.09.2014

Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) 15 մլն ԱՄՆ դոլար վարկ է  տրամադրել  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ` բիզնեսի   վարկավորման   նպատակով: Վարկը շահառուներին է տրամադրվելու հինգ  տարի մարման ժամկետով  10-12 տոկոս դրույքաչափով մինչև 1մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով:  Վարկային միջոցներից կարող են օգտվել մինչև 300 աշխատող ունեցող  այն ձեռնարկությունները, որոնց ընդհանուր ակտիվները  չեն գերազանցում 15,000,000  ԱՄՆ  դոլարը: Վարկային միջոցներն առավելապես կուղղվեն արտահանող ընկերությունների բիզնես ծրագրերի ֆինանսավորմանը:

 “Թեև սա Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության հետ  մեր համագործակցության  առաջին ծրագիրն է, սակայն  հույս ունենք, որ կունենանք երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցություն և վարկի շրջանակներում  կկարողանանք մեր հաճախորդներին առաջարկել երկարաժամկետ, մատչելի, մրցունակ պայմաններով ֆինանսավորում”,-հայտարարել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը` Հոլանդական զարգացման բանկի “Exchange on the Future of Banking” թեմայով երրորդ տարեկան  ժողովի շրջանակներում պայմանագրի ստորագրաման արարողության ժամանակ:   Միաժամանակ նա բարձր է գնահատել Հայաստանում ընկերության կողմից ընդհանուր առմամբ  իրականացված ներդրումների արդյունավետությունը:

Նշենք, որ Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը ("FMO") ստեղծվել է 1970 թվականին հոլանդական կառավարության, արևտրային բանկերի, ազգային գործարարների միության, պրոֆմիությունների և անհատ ներդրողների կողմից զարգացող երկրներում և շուկաներում մասնավոր սեկտորի ծրագրերում ներդրումներ կատարելու նպատակով: 2008 թվականի մարտ ամսին FMO-ին շնորհեցին բանկի կարգավիճակ: Բանկը այսօր պաշտոնապես գտնվում է հոլանդական կենտրոնական բանկի հսկողության տակ: 2013 թվականին  դեկտեմբերի դրությամբ FMO-ն ներկա է գտնվել ավելի քան 80 տարբեր զարգացող երկրներում և շուկաներում զարգացման ֆինանսական գործընկերի  կարգավիճակով:  Ընկերության ներդրումային պորտֆելը 2013թ.-ին կազմել է 6,7 մլրդ եվրո,  ինչի շնորհիվ այն դասվում է մասնավոր հատվածը ֆինանսավորող ամենախոշոր բանկերի շարքում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x