ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Հանրային վարկանիշ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն բանկ» է ճանաչվել ...

29.09.2014


ՎՏԲ-Հայաստան Բանկը հանրային ծառայությունների ոլորտում անցկացվող «Հանրային վարկանիշ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Լավագույն բանկ»: Մրցանակաբաշխությունը անցկացվել է սեպտեմբերի 27-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այս տարվա ապրիլին Gallup International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի ողջ տարածքում անցկացրել է սոցիալոգիական հարցում լավագույն բանկ ճանաչելու նպատակով: Հարցման արդյունքում, որն անցկացվել է 1067 հոգու շրջանում ՀՀ բոլոր մարզերում, և «Հանրային վարկանիշ» ընկերության փորձագիտական եզրակացության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի շրջանում ճանաչվել է լավագույնը: «Լավագույն բանկ» մրցանակը ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևին հանձնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Միջոցառմանը ներկայացված էր 30 անվանակարգ ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, շինարարության, արդյունաբերության և այլ ոլորտներում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Հանրային վարկանիշիե կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկի ճանաչումը որպես Հայաստանի լավագույն բանկ կարևոր իրադարձություն է: Սա բանկի ողջ թիմի ջանասեր աշխատանքի ու գործին նվիրվածության ցուցանիշ է: Կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին անաչառ գնահատականի համար և նշել, որ այս մրցանակը ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ բանկի հաճախորդների ձեռքբերումն է: Մենք շարունակելու ենք ընդլայնել բիզնեսը և հայկական շուկա մտցնել նոր ծառայություններ ու պրոդուկտներ»:

«Հանրային վարկանիշ» ծրագիրն իրականցնում է «Հանրային վարկանիշ» վերլուծական-տեղեկատվական ընկերությունը: Դրա շրջանակում անցկացվում են մասնագիտական հետազոտություններ, որոնց արդյունքում ներկայացվում են Հայաստանում գործող ընկերությունների կորպորատիվ, սոցիալական պատասխանատվության, հասարակության առաջ կազմակերպության ստանձնած պարտականությունների լիարժեք կատարման օբյեկտիվ գնահատականը:

Սոցիոլոգիական հարցումների ծրագիրն իրականացրել է Gallup International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը ՀՀ ողջ տարածքում «Հանրային վարկանիշ» ընկերության պատվերով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x