ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ինեկոբանկը ստացել է ISO/IEC 27001 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի հավաստագիր

29.09.2014


Սեպտեմբերի 25-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել ISO/IEC 27001 Տեղեկատվական Անվտանգության Կառավարման Համակարգի հավաստագրի պաշտոնական հանձնումը Ինեկոբանկին «Բյուրո Վերիտաս» Ֆրանսիական ընկերության կողմից, որը հանդիսանում է համաշխարհային հավաստագրման ծառայությունների առաջատար ընկերություններից մեկը։

ISO/IEC 27001 ստանդարտը հիմնվում է բանկի բիզնես ռիսկերի և կառավարման համակարգի վերլուծությունների վրա և դրա ներդրումը էականորեն բարձրացնում է բանկի կողմից տրամադրվող ծառայությունների, ինչպես նաև ներքին կառավարման համակարգերի անվտանգության մակարդակը։ Վերոգրյալ հավաստագրումը նաև նպաստում է միջազգային գործընկերների վստահության մակարդակի բարձրացմանը։

Ինեկոբանկը մշտապես կարևորել է իր հաճախորդների և գործընկերների անձնական, ֆինանսական և այլ տեղեկատվության պատշաճ պահպանումը օրենսդրության ու ներքին իրավական ակտերին համապատասխան, ինչպես նաև հետագայում էլ հետամուտ է լնելու Տեղեկատվական Անվտանգության Կառավարման համակարգը արդի պահպանելու և զարգացնելու գործին։

ISO/IEC 27001-ը Տեղեկատվական անվտանգության ստանդարտ է, որը մշակվել է Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության (ISO) և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի կողմից(IEC): Այն ներառում է համաշխարհային լավագույն փորձը տեղեկատվության անվտանգության ոլորտում: Ստանդարտը կարգավորում է տեղեկատվության ստեղծման, փոփոխման, պահպանման և ոչնչացման ողջ կենսացիկլը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x