ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Վկոնտակտե»-ն հետաձգել է IPO-ն Facebook-ի պատճառով

29.05.2012

Facebook-ի տեղաբաշխումից հետո ռուսական խոշորագույն սոցցանցի՝ «Վկոնտակտե»-ի IPO-ն հետաձգվել է անորոշ ժամանակով, Twitter-ի իր բլոգում գրել է ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Դուրովը։

«Facebook-ի IPO-ն «կոտրել» է սոցցանցերի նկատմամբ մասնավոր ներդրողների ունեցած հավատը, և «Վկոնտակտե»-ի IPO-ն հետաձգվում է անորոշ ժամանակով»,- գրել է Դուրովը։

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Bloomberg-ը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, հաղորդել էր, որ «Վկոնտակտե»-ն բանակցում է բանկերի հետ հնարավոր տեղաբաշխման շուրջ։

Սոցցանցի բաժնետերերից մեկը Mail.ru Group-ն է։ Երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ Mail.ru Group-ը Դուրովին է հանձնում սոցցանցի բաժնետոմսերի՝ իրեն պատկանող 39,99%-ով քվեարկելու իրավունքը։ Միաժամանակ՝ «Վկոնտակտե»-ն և Mail.ru Group-ը հայտարարել են ընդհանուր խնդիրների լուծման ժամանակ համագործացության և համակարգման շուրջ պայմանավորվածության ձեռքբերման մասին։ 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x