ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները

27.09.2014

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ օգոստոսին բնակարանների գների մասին վերջերս հրապարակած տեղեկությունը գործնականում որեւէ նոր բան չէր պարունակում: Դատելով պաշտոնական տվյալներից՝ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում բնակարանների միջին արժեքն անցյալ տարվա ապրիլից մինչեւ այս տարվա օգոստոս մնացել է նույնը. 428 հազար դրամ՝ 1 քառակուսի մետրի դիմաց:
Տարեկան կտրվածքով մայրաքաղաքում բնակարանների միջին գների ամենամեծ աճն օգոստոսին արձանագրվել է ծայրամասային Նուբարաշենում. 2.5%: Հայտնի է, որ այդ շրջանում Երեւանի ամենաէժան բնակարաններն են, սակայն բնակարանային ֆոնդը բավական փոքր է: Այստեղ ընդամենը 37 բազմաբնակարան շենք կա (մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, դրանց թիվն ավելի քան 4.800 է):
Նուբարաշենում բնակարանների միջին շուկայական գինը գրեթե 1.6 անգամ զիջել է մեկ այլ ծայրամասի՝ Մալաթիա-Սեբաստիայի ցուցանիշը, որը թանկացման վարկանիշում նախավերջին տեղում է:
Գների աճի տեմպով Նուբարաշենին հետեւել է Էրեբունին (0.8%-ով), այնուհետեւ մեկ այլ ծայրամաս՝ Նոր Նորքը (0.6%): Բացի Կենտրոնից, գներն անփոփոխ են մնացել նաեւ Արաբկիրում, որը բնակարանների թանկությամբ մայրաքաղաքում երկրորդ տեղն է զբաղեցնում:
Ելնելով պաշտոնական այս տվյալներից՝ կարելի է որոշակի եզրակացություն կատարել գնորդների պահանջարկի փոփոխության վերաբերյալ: Ներկայում միջին գնորդն այնքան էլ հարուստ չէ, որպեսզի բնակարան ձեռք բերի Երեւանի կենտրոնում, եւ նախընտրում է ծայրամասային, բայց ավելի հասանելի բնակարանը:
Առանձնատների առումով գների կայունությունը ցնցող է: Մեկ տարվա ընթացքում ստանդարտ առանձնատան միջին շուկայական գինն աճել է նույն Նուբարաշենում (խորհրդանշական 0.2%-ով) եւ Էրեբունիում (0.1%-ով): Մայրաքաղաքի վարչական այլ շրջաններում մեկ տարվա ընթացքում գները բացարձակ չեն փոխվել: Մանրամասները՝ հետևյալ հղմամբ.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x