ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արտաքին աշխարհի նկատմամբ վարկային պարտավորությունները կազմել են 1.1 մլրդ դոլար

26.09.2014


Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2014 թվականի երկրորդ եռամսյակի վերջին կազմել են 1 135.6 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1 154.4 մլն դոլարի փոխարեն: Առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները 2014 թվականի երկրորդ եռամսյակում արտաքին աշխարհից ներգրավել են 577.4 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 588.6 մլն դոլար հիմնական գումարի մարումներ: Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 11.4 %-ը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում՝ երկարաժամկետ վարկային մուտքերի 45.4 %-ը ստացվել է Լյուքսեմբուրգից, 9.6%-ը՝ ԱՄՆ-ից, 6.2%-ը՝ Գերմանիայից, 6%-ը՝ Ռուսաստանից, իսկ 24.5%-ը՝ միջազգային կազմակերպություններից:

2014 թվականի երկրորդ եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 17.7% (նախորդ եռամսյակում` 16.5 %), Լյուքսեմբուրգը` 14.0 % (նախորդ եռամսյակում` 12.5%) և Նիդեռլանդները` 7.6% (նախորդ եռամսյակում` 7.6%): Վարկերի մոտ 36.5%-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

2014 թվականի երկրորդ եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ մի փոքր աճել է և կազմել 6.1%: Արտաքին վարկերի մոտ 48.2 %-ը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 4.3 տարի է: Կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռն աճել է և կազմել ներգրավված վարկերի 11.3 %-ը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x