ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վարկային կազմակերպությունների զուտ շահույթը կազմել է 3.5 մլրդ դրամ

26.09.2014


2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 33 վարկային կազմակերպություններ` 137 մասնաճյուղերով:

Վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները հաշվետու եռամսյակում աճել են 7.1%-ով (12-ամսյա աճը կազմել է 27.7%) և կազմել 242.2 մլրդ դրամ: Ընդ որում, ակտիվների աճ է արձանագրվել 23, իսկ նվազում` 10 վարկային կազմակերպություններում:

Հաշվետու եռամսյակում վարկային կազմակերպությունների կողմից տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը (ներառյալ՝ լիզինգը և ֆակտորինգը) ավելացել է 1.5%-ով (12-ամսյա աճը կազմել է 16.4%) և կազմել 147.8 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն ավելացել են 3.4%-ով և կազմել 109.1 մլրդ դրամ, իրավաբանական անձանց և վարկային կազմակերպությունների հետ կապված անձանց ու աշխատակիցներին տրամադրված վարկերը նվազել են համապատասխանաբար 2.1%-ով և 21.4%-ով՝ եռամսյակի վերջին կազմելով համապատասխանաբար 26.8 մլրդ դրամ և 3.2 մլրդ դրամ, լիզինգի և ֆակտորինգի ծավալը նվազել է 0.6%-ով և կազմել 8.7 մլրդ դրամ:

Ըստ արժութային կառուցվածքի` տնտեսությանը տրամադրված դրամային վարկերի (ներառյալ՝ լիզինգը և ֆակտորինգը) ծավալը աճել է 4.5%-ով (4.1 մլրդ դրամով), իսկ արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 3.6%-ով (2.0 մլրդ դրամով): Արդյունքում ՝արտարժութային վարկերի տեսակարար կշիռը նվազել է 1.9 տոկոսային կետով և կազմել 36.1%:



Ակտիվների կառուցվածքում տնտեսությանը տրամադրված վարկերի (ներառյալ՝ լիզինգը և ֆակտորինգը) տեսակարար կշիռը նվազել է 3.4 տոկոսային կետով և կազմել 61%, իսկ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջների տեսակարար կշիռն ավելացել է 2.1 տոկոսային կետով և կազմել 31.8%:

Վարկային ներդրումների ռիսկայնության դասերի առումով` չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը եռամսյակի ընթացքում նվազել է 0.4 տոկոսային կետով և եռամսյակի վերջին կազմել 4.3%: Վարկային կազմակերպությունների հսկվող դասի վարկերը և դեբիտորական պարտքերը կազմել են ընդհանուրի 2.7%-ը, ոչ ստանդարտ դասի վարկերը և դեբիտորական պարտքերը`0.9%-ը, կասկածելի դասի վարկերը և դեբիտորական պարտքերը` 0.8%-ը (31.03.2014 թ. դրությամբ`համապատասխանաբար 2.6%, 1.4% և 0.8%):

Վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի մեծությունը եռամսյակի ընթացքում աճել է 11.7%-ով (12-ամսյա աճը կազմել է 33.0%) և կազմել 96.4 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը տեղի է ունեցել եռամսյակի 2.4 մլրդ դրամ զուտ շահույթի և 6 վարկային կազմակերպությունների կողմից ընդհանուր 9.5 մլրդ դրամ կանոնադրական կապիտալի համալրման հաշվին:

Հաշվետու եռամսյակում ընդհանուր պարտավորություններն ավելացել են 4.3%-ով (12-ամսյա աճը կազմել է 24.5%) և կազմել 145.8 մլրդ դրամ: Ընդհանուր պարտավորությունների աճը հիմնականում պայմանավորվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պարտավորությունների 7.7% աճով (2.4 մլրդ դրամով) և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների 2.6% աճով (2.2 մլրդ դրամով):

30.06.2014 թ. դրությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ցպահանջ և ժամկետային պարտավորությունների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ: Եռամսյակի ընթացքում ֆիզիկական անձանց նկատմամբ պարտավորություններն ավելացել են 39.6%-ով և կազմել 14.8 մլրդ դրամ, իրավաբանական անձանց նկատմամբ պարտավորությունները նվազել են 8.8%-ով և կազմել 18.8 մլրդ դրամ:

Վարկային կազմակերպությունների զուտ շահույթը, հաշվարկված վերահսկողական հաշվետվությունների հիման վրա, 2014 թվականի առաջին կիսամյակում կազմել է 3.8 մլրդ դրամ, ընդ որում՝ շահույթով է աշխատել 28, իսկ վնասով` 5 վարկային կազմակերպություն:



Վարկային կազմակերպությունների՝ ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի շահութաբերության (տարեկանացված) (RoE) ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 3.4% և 8.9%:

Տարեսկզբից վարկային կազմակերպությունների զուտ շահույթը, հաշվարկված ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) համաձայն, կազմել է 3.5 մլրդ դրամ: Վարկային կազմակերպությունների՝ ըստ ակտիվների շահութաբերությունը (RoA) 3.1% է, իսկ ըստ կապիտալի շահութաբերությունը (RoE)՝ 7.7%:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x