ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրոպացիները նախընտրում են ԱՄՆ-ի վարկային շուկան

29.05.2012

Ճգնաժամի պայմաններում եվրոպական ընկերությունները խուսափում են Եվրոպայի պարտքային շուկաներից և բանկերից միջոցներ ու վարկեր ներգրավելու համար դիմում են ԱՄՆ-ին, գրում է Wall Street Journal-ը։

SP Capital IQ LCD-ի տվյալների համաձայն՝ տարեսկզբից մինչև մայիսի 25-ը եվրոպական ընկերությունները ԱՄՆ-ի վարկային շուկայից ներգրավել են մոտ €14,4 մլրդ (մոտ $18 մլրդ), ինչը գրեթե կրկնակի գերազանցում է 2011թ. համանման փոխառությունների (leveraged loans) ծավալը՝  €6,7 մլրդ։ Ընթացիկ տարում վարկերի ծավալի ցուցանիշը ևս ամենաբարձրն է, ընդ որում՝ 2007թ. ի վեր, որը ռեկորդային տարի էր այս շուկայի համար. այդ ժամանակ ամբողջ տարվա ընթացքում €12,2 մլրդ-ի վարկ էր տրամադրվել։

Եվրոպական ընկերությունների վարկավորման մեծ ծավալները պայմանավորված են նաև ամերիկյան ընկերությունների կողմից վարկերի բավական ցածր պահանջարկով։ Եթե իրավիճակը շտկվի, և ամերիկյան ընկերությունները կրկին սկսեն համանման վարկեր ներգրավել, ապա եվրոպական ընկերությունների համար, որոնց ռիսկերն ավելի բարձր են գնահատվում, ավելի բարդ և թանկ կլինի միջոցների ներգրավումը, նշում է GoldenTree Asset Management-ի փորձագետ Ֆրեդերիկ Հադդադը։  

«Գործնական բոլոր նպատակների համար Եվրոպայի վարկային շուկաները փակ են, և ընկերությունները պետք է այլ ելքեր փնտրեն»,- հայտարարել է նա։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x