ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիան աջակցում է «Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագրի իրականացմանը

25.09.2014


Ամերիա կառավարչական խորհրդատվական ծառայությունը շոտլանդական Food Control Consultants (FCC) հայտնի ընկերության հետ համատեղ իրականացնում է Հայաստանում «Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագիրը,որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից:

Նախագիծը նպատակ ունի աջակցելուՀայաստանում կենդանածին և սննդածին հիվանդությունների հատուկ վերահսկման համակարգի ստեղծմանը: Ծրագրի շրջանակներում հստակ սահմանվելու են առաջնային կենդանածինև սննդածին հիվանդությունները, ուսումնասիրվելու են այդ հիվանդությունների վերահսկման համակարգում առկա թերությունները և ներկայացվելու  են առաջարկություններ հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացմանուղղությամբ: Ծրագիրը ներառում է ոլորտում առկա ռիսկերի գնահատման, վերլուծության և դրանց կանխարգելման համապատասխան քաղաքականության մշակում:

Նախագծի շրջանակներում կիրականացվինաև անասնաբուժական դեղամիջոցների կարգավորման օրենսդրության ուսումնասիրություն, որի արդյունքում պետք է բացահայտվեն ՀՀ օրենսդրության և լավագույն միջազգային օրենսդրական կարգավորումների միջև առկա տարբերությունները, ինչպես նաև մատնանշվեն բարելավման ուղիները:


Ծրագրի շրջանակներում խորհրդատուները կազմակերպելու են սեմինար պարապմունք Սննդամթերքի անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցների, ինչպես նաևկենդանածին և սննդածին հիվանդությունների ոլորտում ներգրավված այլ աշխատողների համար: Սեմինարի ընթացքում խորհրդատուները կներկայացնեն ոլորտի իրավիճակը, բացահայտված ռիսկերը,ինչպես նաև կներկայացնեն կոնկրետ առաջարկներ հիվանդությունների վերահսկման համակարգի ստեղծման, հիվանդությունների մակարդակը վերահսկելու, միտումները բացահայտելու և ոլորտում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ:

Ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել 2015թ. մարտին, կնպաստի Հայաստանում կենդանածինև սննդածին հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացմանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x