ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Առաքելություն». ՓՄՁ-ին հնարավորություն տալ խոշոր բիզնեսի ստվերի դեմ պայքարել կամավոր

25.09.2014

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում վերջին փոփոխությունները թեեւ առեւտրային գործունեությամբ զբաղվողների հարկային դրույքաչափի զգալի փոփոխություն են նախատեսում, սակայն ձեռքբերումների փաստաթղթավորման պահանջը եւ դրա չկատարման պատժամիջոցները լուրջ խնդիրներ են առաջացնելու փոքր եւ միջին ձեռնարկատերերի մոտ: Այս մասին հայտարարություն է տարածել «Առաքելություն» կուսակցությունը՝ անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններին:

Կուսակցությունը նաեւ հանդես է եկել առաջարկներով՝ նշելով.

«Առաքելություն» կուսակցությունը, կողմ լինելով ստվերի դեմ պայքարի կառավարության նախաձեռնություններին, միեւնույն ժամանակ համոզված է, որ ստվերային տնտեսության արդյունավետ կրճատումը հնարավոր է միայն տնտեսության ամբողջ ցիկլի խիստ եւ հետեւողական վերահսկողության միջոցով, մասնավորապես առեւտրի առաջին փուլի` ներմուծման մաքսազերծման համակարգային փոփոխությունների իրականացումից, որը մեխանիկորեն հարկային դաշտ կբերի մնացած փուլերի մասնակիցներին` մեծածախ վաճառք, մանրածախ վաճառք:
Կուսակցությունը առաջիկայում կներկայացնի հարկային բարեփոխումների համալիր առաջարկներ, որոնք էապես կնպաստեն ստվերի կրճատմանը` առանց վնասելու բիզնես միջավայրը:

Նշված օրենքի վերաբերյալ առաջարկում ենք իրականացնել հետեւյալը`

Փոքր եւ միջին բիզնեսի տնտեսվարողներին հնարավորություն տալ որոշ ժամանակ պայքարել խոշոր բիզնեսի ստվերի դեմ կամավոր, ոչ թե պարտադիր` ներդնելով հարկային դրույքաչափի տարբերակված սանդղակ`

• շրջանառության հարկը սահմանել 1 տոկոսի չափով շրջանառության այն չափով, որի չափով ներկայացվում են ձեռքբերումները հիմնավորող փաստաթղթեր,

• շրջանառության հարկը սահմանել 3,5 տոկոսի չափով շրջանառության այն չափով, որի չափով չեն ներկայացվում ձեռքբերումները հիմնավորող փաստաթղթեր:

Նշված տարբերակը միանշանակ կխրախուսի փոքր եւ միջին բիզնեսի տնտեսավարողներին խոշոր տնտեսավարողներից պահանջել ձեռքբերման փաստաղթղթեր` նվազեցնելով իրենց հարկերը:

«Առաքելություն» կուսակցությունը պատրաստ է ներկայացնել նշված առաջարկի վերաբերյալ մանրամասներ եւ մասնակցել քննարկումներին, հայտնում է news.am լրատվականը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x