ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գրանթ Թորնթոն Հայաստանը մշակել է «Doing Business in Armenia» հավելվածը

25.09.2014

Գրանթ Թորնթոն Հայաստանը մշակել է «Doing Business in Armenia» հավելվածը, որը թողարկվել է Apple App Store iOS համակարգի սարքերի համար և այժմ արդեն հասանելի ազատ ներբեռնման համար:

Հավելվածը մշակվել է ՀՀ-ում ներդրում անելու մտադրություն ունեցողների համար և  տրամադրում է ներդրումային հնարավորությունների դիտարկման համար կարևոր տեղեկատվություն, վիճակագրություն և այլ տվյալներ:
Այն ներառում է երկրի քաղաքականև տնտեսական ոլորտների ամփոփ նկարագիր, քաղվածքներ օրենսդրությունից,  տեղեկություններ ներմուծման, արտահանման, փոխադրման և այլ բնագավառների վերաբերյալ, որոնք առնչվում են ՀՀ-ում բիզնես ձեռնարկելուն: Պարբերաբար թարմացվելով՝ հավելվածը օգտատերերին կհիշեցնի  օրենսդրական և այլ էական նշանակություն ունեցող փոփոխությունների մասին:
«Գիտակցելով արտասահմանյան ներդրումների նշանակությունը Հայաստանի տնտեսության համար՝ մենք մշակել ենք այնպիսի հավելված, որը հնարավորություն կտա ներդրողներին ընդհանուր պատկերացում կազմել ՀՀ-ի, երկրի տնտեսական իրավիճակի մասին, ինչպես նաև ձեռք բերել տվյալներ Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար օգտակար այլ առանցքային հարցերի շուրջ», - նշել է Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x