ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՄՆ-ում կկայանա «ԱրմԹեք 2014»-ը

25.09.2014

Սեպտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը կմեկնեն ԱՄՆ` մասնակցելու «ԱրմԹեք-14» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 7-րդ համաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին Նյու Յորքի TKP համաժողովների կենտրոնում: Համաժողովի պաշտոնական բացումը կիրականացվի ՀՀ Նախագահի կողմից:
 
ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «ԱրմԹեք» համաժողովը հնարավորություն է ընձեռում քննարկել, ծրագրել և իրագործել Հայաստանի ներկայիս տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների պահպանմանն ուղղված քաղաքականությունն ու նախաձեռնությունները, հայտնաբերել նոր գործարար և ներդրումային հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և մասնագիտական ընդլայնված ցանց, ամրապնդել առկա գործարար կապերը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների հայաստանյան և համաշխարհային համայնքների միջև, ինչպես նաև միջազգային մակարդակով բարձրացնել Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:
 
Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների պետական և մասնավոր հատվածի ու միջազգային կազմակերպությունների շուրջ 200 մասնակիցներ: «ԱրմԹեք 2014» համաժողովում կքննարկվեն ՏՏ ոլորտի կրթությանը, ձեռներեցությանը, նորարարություններին, տարածքային զարգացմանն առնչվող և մի շարք այլ արդիական հարցեր:
 
Նյու Յորքում կայանալիք «ԱրմԹեք 2014» համաժողովին նախատեսվում է մի շարք վերազգային կազմակերպությունների (IBM, Microsoft, Synopsys, Mentor Graphics, National Instruments, Oracle, D-Link, Google, Twitter և այլն), վենչուրային ֆոնդերի, սկսնակ ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտի ուսանողների մասնակցությունը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x