ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Շրջանառության հարկ»-ի օրենքը մահ է ՓՄՁ-ների համար.Գ.Մակարյան

24.09.2014

Փոքր եւ միջին ձեռնարկություևնների համար «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքն ուղղակի մահ է նշանակում: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, հայտնում է news.am լրատվականը:

«Մենք սկսել ենք մի գործընթաց, երբ ՓՄՁ-ների միջոցով ցանկանում ենք լուծել խոշոր գործատուների հարցը, իսկ դա սխալ է, ամբողջ կուժն ու կուլան կոտրվում են հենց ՓՄՁ-ների վրա: Այստեղ ՓՄՁ-ն միայն մի տարբերակ ունի՝ փոխել ոլորտը, բայց ինչո՞վ զբաղվել, երբ պետությունը ոչ մի հնարավորություն քեզ չի տալիս»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ եթե փոքր եւ միջին ձեռնարկատերը չներկայացնի պահանջվող փաստաթղթերը, ապա ստիպված է մտնել 5%-ի դաշտ, որից հետո վճարի Ավելացված արժեքի հարկ, որն էլ մահ է նշանակում. «Այս ամեն ինչն արվում է խոշոր գործարարների համար, այս կերպ նրանց համար հարթ ճանապարհ է բացվում»:

Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ բողոքող՝ Երեւանի տոնավաճառների մի քանի հարյուր առեւտրականներ սեպտեմբերի 23-ին հավաքվել էին կառավարության շենքի մոտ, հանդիպել վարչապետի հետ, որն էլ թեեւ լսել է նրանց, սակայն հստակ ասել է, որ օրենքը չի կասեցվելու:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններ, սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին:

Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x