ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ի՞նչի հաշվին են աճել առևտրի ծավալները

24.09.2014

Հայաստանում 2014թ.-ի տնտեսական աճը կազմելու է ընդամենը 2.5%, որը սակայն զրոյական ցուցանիշ է համարվում: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կանխատեսում արեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, հայտնում է news.am լրատվականը:

«Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում ունեցել ենք տնտեսության 4.1% աճ, իսկ տնտեսության առանձին ճյուղերում ունենք այսպիսի պատկեր. արդյունաբերություն՝ 0.9%, ներմուծման ծավալ՝ 3%, գյուղատնտեսություն՝ 4.9%, առեւտրի շրջանառություն՝ 5.3%, սպասարկում՝ 6.2%: Գյուղատնտեսության ոլորտում ունենք այսպիսի ցուցանիշ, սակայն սրանք խաբուսիկ թվեր են, որովհետեւ ներառվել են նաեւ այն ծառերը, որոնք ծաղկել են, բայց բերք չեն տվել: Իսկ առեւտրի ծավալներն աճել են, բայց ինչի՞ հաշվին, երբ մյուս ցուցանիշներն այսքան ցածր են: Ասեմ, որ աճ ենք ապահովել, որովհետեւ որոշ գործարարներ դուրս են եկել ստվերից»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ բանկային համակարգում այս տարի դեռ աճ չենք ունեցել, մինչդեռ նախորդ տարիներին միանգամից 15-20% աճ ենք ապահովել:

«Հայաստանի տնտեսության վրա մեծապես ազդել է ռուսական շուկան, որտեղ ըստ կանխատեսումների՝ այս տարի տնտեսության մեջ աճ չի լինելու: Ըստ որոշ մասնագետների՝ տնտեսական աճը ՌԴ-ում մինչեւ տարեվերջ կազմելու է ընդամենը 0.6%, իսկ դա նշանակում է, որ այս ամեն ինչն ուղղակի ազդելու է նաեւ մեզ վրա, որտեղ տարին կփակենք առավելագույնը 2.5% աճով, որն ըստ իս՝ զրոյական ցուցանիշ է»,- ավելացրեց Բագրատ Ասատրյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x