ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ոսկին ռեկորդային էժանացել է

29.05.2012

Ոսկու գների՝ վերջին ամիսների անկումն ամենաերկարատևն է 21-րդ դարում, հաղորդում է Bloomberg-ը։

Թանկարժեք այս մետաղի գները նվազում են չորս ամիս շարունակ, ինչը վատագույն ցուցանիշն է 1999-ից ի վեր, թեև ընթացիկ տարում մեկ տրոյական ունցիա ոսկու գինն աճել է 0,7%-ով։

Մայիսի 29-ին ասիական շուկաներում ոսկու գինը նվազել է 0,6%-ով՝ մինչև $1573/տրոյ. ունցիա։ Մայիսին, ընդհանուր առմամբ, այն էժանացել է 5,5%-ով։ 

Ոսկու գինը նվազում է հիմնականում դոլարի ամրապնդման ֆոնին, այն դեպքում, երբ հիմնական գործոնները «խաղում» են մետաղի արժեքի բարձրացման վրա։ Այսպես, ապրիլին մի շարք երկրների՝ Թուրքիայի, Ուկրաինայի, Մեքսիկայի, Ղազախստանի կենտրոնական բանկերը ավելացրին ոսկու իրենց պահուստային ծավալները։

Բացի այդ՝ Չինաստանում աճու է ոսկու սպառման ծավալը։ 2011թ. այն, տարբեր գնահատականների համաձայն, կազմել է 761-769 տ։ Փորձագետների կանծատեսմամբ՝ ընթացիկ տարում այս ցուցանիշը կմեծանա, և Չինաստանը կգլխավորի ոսկու համաշխարհային սպառողների ցուցակը՝ առաջ անցնելով վերջին տարիների առաջատար Հնդկաստանից։

Հատկանշական է, որ ներդրողները համաշխարհային շուկաներում ոսկին օգտագործում են որպես «խաղաղ հանգրվան», դեպի ուր կհոսեն գումարները ցնցումների դեպքում։ Միաժամանակ՝ դոլարի փոխարժեքի բարձրացումը խոչընդոտում է ոսկու թանկացմանը։ Վերջին 10 տարում թանկարժեք այս մետաղի համաշխարհային գները հնգապատկվել են։ Գնային ռեկորդը սահմանվել է 2011թ․, երբ որոշակի պահի ոսկու գինը բարձրացավ մինչև $1889/տրոյ. ունցիա։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x