ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայկական այբուբենը և արծաթե հուշադրամների շարքն արժանացել են մրցանակի

24.09.2014

Մոսկվայում «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների ութերորդ միջազգային մրցույթում «Հայկական այբուբենի տառերը» արծաթե հուշադրամների շարքն արժանացել է մրցանակի «Կազմկոմիտեի հատուկ մրցանակ» անվանակարգում:
Մրցույթին ներկայացված էին ավելի քան 260 հուշադրամ և 25 հուշադրամների հավաքածու: Մրցույթի հաղթողներին ընտրել է ժյուրին, որի կազմում ընդգրկված են համաշխարհային թանգարանների, աճուրդների, կենտրոնական բանկերի, հուշադրամներ մատակարարող ընկերությունների, դրամագիտական ասոցիացիաների և մասնագիտացված հրատարակչությունների փորձագետներ:
 
2014 թ. մրցույթին մասնակցել են թվով 31 երկիր (կենտրոնական բանկեր, դրամահատարաններ, մատակարար ընկերություններ և այլն).
·         Լատվիայի, Լիտվայի, Մեքսիկայի, Բուլղարիայի, Կիրգիզիայի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մերձդնեպրյան Հանրապետության, Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերը,
·         Ավստրալիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Կանադայի, Ավստրիայի, Անդորրայի, Պոբջոյի, Լեհաստանի, Սինգապուրի, Ֆինլանդիայի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Ֆրանսիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Շվեյցարիայի, Պորտուգալիայի և Իսրայելի դրամահատարանները,
·         Կազմակերպություններ, ինչպիսիք են` Coin Invest Trust (Լիխտենշտեյն), Emporium Hamburg (Գերմանիա), NumisCollect (Նիդեռլանդներ), PAMP, International Coin House (Շվեյցարիա), Treasures of Oz (Ավստրալիա) և այլն:
 
          «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների միջազգային մրցույթը անց է կացվում 2007 թ-ից:
         
          Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.gold10.ru/, http://www.gold10.ru/about/coin-constellation/


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x