ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վերաֆինանսավորման տոկոսադրույքն 6.75% է

24.09.2014

2014 թ. սեպտեմբերի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց  վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75%:
2014 թ. օգոստոսին արձանագրվել է 0.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը որոշ չափով ավելացել է՝ օգոստոսի վերջին կազմելով 0.8%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը կշարունակի ընդլայնվել և 2015 թ. առաջին կիսամյակում կկայունանա իր նպատակային ցուցանիշի շրջակայքում:
Արտաքին պահանջարկը վերականգնվում է դանդաղ տեմպերով, մինչդեռ ապրանքահումքային շուկաներում առաջարկի ավելացման գործոնների ներքո նկատվում են որոշակի գնանկումային ճնշումներ՝ հատկապես էներգակիրների և հացահատիկի մասով: Այնուամենայնիվ, Խորհուրդն արձանագրում է, որ արտաքին հատվածում աշխարհաքաղաքական զարգացումների ներքո դեռևս պահպանվում են էական անորոշությունները՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների և ապրանքահումքային շուկաների հետ:
2014 թ. երրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի ավելացում, սակայն տնտեսական աճի մակարդակը շարունակում է ցածր մնալ: Չնայած արտաքին և ներքին տնտեսություններում պահպանվող ցածր պահանջարկին, ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ մինչ օրս ԿԲ կողմից իրականացված դրամավարկային պայմանների շարունակական թուլացումը բավարար է, որպեսզի զուգորդվելով 2014 թ. երկրորդ կիսամյակում սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության և չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրման հետ, կարճաժամկետում հանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, 2014 թ. չորրորդ և 2015 թ. առաջին եռամսյակներում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կավելանա՝ մոտենալով նպատակային ցուցանիշին և մինչև կանխատեսվող հորիզոնի վերջ պահպանվելով դրա շրջակայքում:
Միջնաժամկետ հատվածում արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներին համահունչ ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով այդ ժամանակահատվածում գնաճի նպատակի իրագործումը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հոկտեմբերի 3-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն): 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x